Post Title. 05/03/2012
<<Հետաքրքրասերների>> առաջին հաղթանակը.... Մայիսի 3-ին կայացավ ինտելեկտուալ փառատոն Դավիթաշենի դպրոցների միջև՝ կազմակերպված Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու երիտասարդական թեմի կողմից: Մեր դպրոցից մասնակցեցին 2 թիմ՝ ՙՙՀետաքրքրասերները՚՚ և ՙՙԱրծիվները՚՚ : Թիմերը ցուցաբերեցին մեծ ակտիվություն, իսկ ՙՙՀետաքրքրասերներ ՚՚ թիմը գրավեց պատվավոր 3-րդ տեղը՝ միավորներ հավաքելով բարդ հարցերի պատասխաններից: Թիմն արժանացավ պատվոգրի, իսկ թիմի անդամներին՝ Բադալյան Անահիտ, Չանախչյան Անի Ստեփանյան Մերի, Խաչատրյան Մարիամ, Ղազարյան Սարգիս, Շիրինյան Աննա, Տ.Խորեն քահանա Մարուքյանը նվիրեց ՛՛ՈՒղեցույց Աստվածաշունչ Մատյանի. Հազար հարց, հազար ու մեկ պատասխան՛՛գիրքը Add Comment Post Title. 04/27/2012
Առողջ միտք, պայծառ ապագա.... Վերջերս մեր դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում ՙՙԱռողջ միտք, պայծառ ապագա՚՚ խորագրով: Միջոցառումը սկսվեց անսպասելի ակցիայով, որի շրջանակներում աշակերտները, որոնց վերնաշապիկներին փակցված էր <<ՈՉ>> բառը, թռուցիկներ էին բաժանում ծնողներին, երեխաներին և պատահական անցորդներին: Նախաբանին հաջորդեց միջոցառումը, որտեղ շատ պարզ ներկայացվեցին այն բոլոր վտանգները, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ նրանց համար, ովքեր օգտագործում են այդ թույներից՝ ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ, որևէ մեկը: Բայց մենք ինչքանով կարող ենք համոզված լինել, որ այդ տղաներից և ինչու չէ աջիկներից և ոչ մեկը հետագայում չի ծխի, չի օգտագործիալկոհոլ կամ թմրանյութ: Մի դասարանը շատ քիչ է ամբողջ ազգին հետ պահելու համար: Անհրաժեշտ է պայքարել ազգովի, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը գիտակցի, գիտակցի ու հասկանա, որ ծխելով , խմելով կամ թմրանյութ օգտագործելով՝ վտանգում է ոչ միայն իր, այլ նաև դիմացինի կյանքը: Եվ կրկին ասում եմ. ՙՙ Եկեք ասենք <<ՈՉ>> վնասակար սովորություններին՚՚; Նյութը պատրաստեց Մեդիա ակումբի անդամ Անի Չանախչյանը... Post Title. 04/24/2012
Կգա օրը, և մենք կվերադառնանք Հայրենիք....Լինի 97, թե տարիներ անց Զարթնիր՛, լաո՛, թոթափի՛ր մոռացությանդ փոշին.... Օտար լեզվով, օտար կրոնով, օտար անունով՝ բա՛վ է քնես քո Պատմական Հայրենիքում... Ճանաչեն թե չճանաչեն, անվանեն ողբերգություն թե գենոցիդ, միևնույնն է, այդ իրողությունն ունի մի պարզ ձևակերպում. մեզանից գողացել են մեր Հայրենիքը: 1915-23 թվականներին մեզ հետ տեղի ունեցածը լոկ ցեղասպանություն չէր: Էթնոցիդ էր...Եվ ՝ ոչ միայն: Մեզ հետ տեղի ունեցածը հայրենասպանություն էր: Մեր Հայրենիքը միայն հայրենիք չէ, լոկ մեզ համար մի անգին պարգև, որի կորուստը չի կարող ենթադրել որևէ այլ փոխհատուցում, բացի միայն նրա վերադարձից կամ մեր վերադարձից դեպի մեր Հայրենիքը: Մեդիա ակումբի պատրաստած թեմատիկ ֆոտոշարք......... Post Title. 04/22/2012
This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar. Հավերժի ճամփորդները... <<Երևան 2012-ը գրքի համաշխարհային մայրաքաղաք>>տոնի շրջանակներում մեր դպրոցում կազմակերպվեց միջոցառում, որի համար <<O, գրքերի աշխարհը-տիեզերք է անեզր>>խորագիրը ընտրվեց: Պատրաստվել էր մեծ գիրք <<Հավերժի ճամփորդները>> վերնագրով: Նույն հավերժի ճամփորդներին՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս, Սայաթ-Նովա, Հովհ. Թումանյան, Զ.Եսայան, Ե.Չարենց, Պ.Սևակ, Մ.Գալշոյան, Ս.Կապուտիկյան, կերպավորել էին աշակերտները, որոնք էլ ներկայացրեցին իրենց մարմնավորած կերպարների ստեղծագործություններից:Երեխաները հանդես եկան նաև մեծ գեղանկարիչներ Մ.Սարյանի և Մ.Ավետիսյանի դերերում և ամբողջ միջոցառման ընթացքում բոլորին հիացրեցին իրենց նկարներով: Ինչ գրքի տոն առանց հեքիաթի... Բակի կենտրոնում դրված էր հեքիաթային տնակը, որի շուրջ բոլորել էին հեքիաթների բարի փերին, Կարմիր գլխարկը, Ջրահարսը, Սպիտակաձյունիկ, Պոչատ աղվեսը, Չաղ-չաղ թագավորը և այսպես շարունակ... Յուրաքանչյուր դասարան իր յուրահատուկ մոտեցումն էր ցուցաբերել գրքի տոնին՝ պատրաստելով գրքի, լեզվի վերաբերյալ պաստառներ, ձևավորելով թեմատիկ սեղաններ: Մասնակիցներին անակնկալ մատուցեց Շրջիկ այբբենարանը՝ բաժանելով հայոց լեզվի մասին նախշազարդ ասույթներ: Դպրոցի երգչախումբը հանդես եկավ իր տոնական երգացանկով: Հյուրերին և ուսուցիչներին նվիրվեցին գրքեր և տոնական բացիկեր: Բոլորը ուրախ էին: Միջոցառումը իր շարունակությունը ստացավ Հանրապետության Հրապարակում կազմակերպված կավճանկարչությանը մասնակցությամբ: Նկարները տես ....... Տեսանյութը տես...... Post Title. 04/13/2012
Չարենցը՝ մի երգեցիկ եղեգ ...... Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում: Եղիշե Չարենց Մարդկանց մեջ Չարենցը մենակ, մարդկանց մեջ Չարենցը բոլորի հԵտ և նրանց համար տառապող ու տագնապած: Ղարսում ծնված պոետի համար աշխարհը Հայրենիք էր, ինքը՝ այդ Հայրենիքով լցված մի պոետ, որ իր տաղանդի լիաձայն հնչեղությամբ ներշնչուն տողեր էր նվիրում բոլորիս: Ապրիլի 13-ին մեր դպրոցում տեղի ունեցավ <<Չարենցյան ընթերցումներ>>՝ նվիրված Չարենցի 115 -ամյակին: Միջոցառմանը ներկա էին Հանրակրթության վարչության Դավիթաշեն և Աջափնյակ համայնքների համակարգող տիկին Ռ.Սամվելյանը, Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լ.Հակոբյանը, ինչպես նաև հ.189 ավագ դպրոցի աշակերտները: Հանդիպումն անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: Երկու դպրոցների երեխաներն էլ ակտիվորեն մասնակցեցին երկխոսությանը, պատասխանեցին հարցերին, արտասանեցին Չարենցի իրենց նախընտրած բանաստեղծությունները: Տեսանյութը տես......... No Title 04/07/2012
Շնորհավոր Սուրբ Զատիկ.... Քրիստոս յարեաւ ի մեռելոց. օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի։ <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>> - այս մեծ ավետիսով են միմյանց ողջունում հավատացյալները Սուրբ Հարության տոնին և պատասխանում <<Օրհնյալ է հարությունը Քրիստոսի>>: Շնորհավոր Սուրբ Զատիկ: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կաչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը թե հին, թե նոր կտակարաններում համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Սեղանի զարդը կարմիր ձուն է: Ձուն համարվում է հարության և նոր կյանք սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվել է մարդկության փրկության և մեղքերի թողության համար: Դպրոցում տոն էր: 9-րդցիների դասը նվիրված էր Զատկի տոնին: Նրանք ձևավորել էին սեղաններ պահպանելով Զատկի տոնի ավանդույթները, կազմակերպել էին ներկայացում՝ նշելով Ավագ շաբաթվա բոլոր խորհուրդները: Երեխաները տեխնոլոգիայի ուսուցչուհի Օ.Առաքելյանի օգնությամբ պատրաստել էին գունգեղ, զարդանախշ ձվիկներ, բացիկներ, զատիկներ և բազմաթիվ այլ պարագաներ, որոնք նվիրեցին միջոցառման մասնակիցներին: Միջոցառման կարևոր խորհուրդն էին նաև տոհմածառը և Ուտիս տատ տիկնիկը: Նկարները տես.......... No Title 04/01/2012
Ծաղկազարդ....... Այս տարի ապրիլի 1-ին է Հայ Առաքելական եկեղեցին նշում Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերով: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր : Նկարներ տես...... Post Title. 03/22/2012
Մեր երկրի բնությունը......This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar. Post Title. 03/08/2012
Շնորհավոր Մարտի 8..... Սիրելի աղջիկներ, մայրեր և ուսուցիչներ սրտանց շնորհավորում ենք Մարտի 8-ի տոնի կապակցությամբ: Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որը տոնում են աշխարհի 27 երկրներում: Այդ օրը Կինը մեծարվում է տղամարդու կողմից: Մարտի 8-ը տոնվել է ոչ թե Հիանալի Տիկնանց, այլ հեղափոխական կանանց փառաբանելու համար: Մարտի 8-ի նշումը սկսվել է ցույցից, որը 1857թ. անցկացրեցին Նյու-Յորքի տեքստիլ արդյունաբերության գործարաններում աշխատող կանայք: 1908թ. մարտի 8-ին Նյու-Յորքի կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը հանրահավաք անցկացրեց կանանց իրավահավասարության պաստառներով և կարգախոսներով։ Այդ օրը մոտ 15000 կին երթով անցան գրեթե ողջ քաղաքով՝ պահանջելով աշխատանքային օրվա կրճատում, տղամարդկանց հավասար աշխատավարձ, ինչպես նաև ընտրության իրավունքի տրամադրում։ Այդ օրը այն կանանց տոնն էր, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ: Առաջին անգամ Կանանց միջազգային օրը տոնվել է 1911 թ-ին Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Դանիայում: Սկսած 1975թ.-ից ՄԱԿ-ը մարտի 8-ը նշում է որպես կանանց միջազգային օր։ Ժամանակի ընթացքում տոնի քաղաքական մասը մոռացվել է և մնացել է միայն անհրաժեշտությունը` գարնանը պատվել կանանց` իրենց գեղեցկության, քնքշության և անսահման սիրելու ունակության համար: Հայաստանում կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդը՝ ապրիլի 7-ը` Մայրության օրը, որը Ս. Մայրիամ Աստվածածնի ավետման տոնն է: No Title 03/01/2012
Կարաբալայի գարնանային շունչը...... Կարաբալայի լեգենդը շարունակվում է, և ամեն գարնան առաջին օրը մեր հարկի տակ դառնում է ծաղկաթույր և ծաղկաժպիտ հիացմունք, ուրախություն որ պարգևում են մանուկ կարաբալաները` նվիրելով բոլորին բնության զարթոնքն ազդարարող քնքուշ ձնծաղիկներ և մանուշակներ: Բարի գալուստ, Գարու' ն ... |









RSS Feed