ՄԵՐ ԴՊՐՈՑԸ
Երևանի հ. 200 հիմնական դպրոցը գտնվում է Դավիթաշեն I թաղամասում, գործում է 1991թվականից: Դպրոցը հասակակիցն է Հայաստանի 3-րդ հանրապետության: Դպրոցական շենքի կառուցման աշխատանքները, կապված 1988թ.-ի երկրաշարժի հետ, դադարեցվել էին` հիմքը ամրացնելու նպատակով, և ամրացվում էր, որի համար 1991-94թ.թ. դպրոցը գործում էր հ. 189 միջն. դպրոցի շենքում: Շրջափակումների, պատերազմների ու բոլոր տեսակի «չկաների» պատճառով 1994թ. կառուցվեց 3 մասնաշենք ունեցող դպրոցական շենքի միայն մեկ (300 աշակերտների համար նախատեսված) մասնաշենքը: Դպրոցը մնաց կիսակառույց: 2006-2007 ուստարում ավելացել էր դպրոցի աշակերտների թիվը: Գերխնդիր է դպրոցական անավարտ շենքի կառուցումը սկսելու և այն ավարտին հասցնելու հարցը: Դպրոցական շենքի կառուցման գործում մեծ ներդրում ունի հայ դասական գրող Զորայր Խալափյանը: 2007թ. սկսվեց դպրոցական անավարտ շենքի կառուցումը պետբյուջեի հատկացումներով և ավարտվեց 2009թ.-ին: Այժմ դպրոցը գործում է 2 մասնաշենքով, գեղեցիկ հարդարված ու կահավորված ( ժամանակակից) կաբինետներով, դասասենյակներով, առանձնասեյնակներով: Բացի հանրակրթական հիմնական ծրագրերից դպրոցում գործում են լրացուցիչ կրթական ծրագրեր («Ներառական կրթություն»), ուսուցանվում է 3 օտար լեզու` ռուսերեն, անգլերեն, պարսկերեն ԿԳՆ-ի համաձայնությամբ (համագործակցություն Իրանական Իսլամական դեսպանատան հետ): 2010թ. սեպտեմբերից դպրոցը դարձել է հիմնական: Աշակերտների թվի աճը, ծնողների գոհ լինելը դպրոցի արդարացի գնահատականն է: