Հաշմանդամների մասնակցությամբ միջազգային մարզական մրցումների կազմակերպման գաղա-փարը պատկանում է անգլիացի նեյրովիրաբույժ Լյուդվիգ Գուտմանին: Նա 1956թ. ստեղծում է հաշման-դամ մարզիկների միությունը, և 1960թ. Հռոմում 17-րդ օլիմպիական խաղերի ավարտից հետո նույն տեղում անցկացվում են Միջազգային մրցումներ, որին մասնակցում էին 400 հաշմանդամ մարզիկներ ՝ աշխարհի 23 երկրներից: Այդ օրվանից նմանատիպ խաղեր անցկացվում են 4 տարին մեկ: 1988թ. Սեուլում այդ խաղերը ստացան Պարալիմպիական խաղերի կարգավիճակ, ունեցան իրենց դրոշը (դրոշը սպիտակ է, որի վրա պատկերված 3 կիսաշրջանները խորհրդանշում են. կարմիրը՝ խելքը, կապույտը՝ մարմինը, կանաչը՝ աննկուն ոգին):
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին տարբեր սպորտաձևեր՝ լող, աթլետիկա, վազք, վազք սայլակներով, բարձրացատկ և հեռացատկ, վոլեյբոլ, սայլակներով բասկետբոլ, ֆուտբոլ, սայլակ-ներով թենիս, սեղանի թենիս, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, սայլակով կյոռլինգ, սահնակով հոկեյ, սայլակով մարզական պարեր, դրանց անցկացման կանոնները, մեծ ոգևո-րությամբ պատմեցին պարալիմպիական խաղերի ընթացքում սահմանափակ կարողություններով մարզիկների ձեռք բերած հաջողությունների ու հաղթանակների մասին: Նրանք ուժեղ են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգով և կամքով: Տեսնելով նրանց սխրանքները՝ համոզվում ենք, որ անհնարինը երբեմն հնարավոր է դառնում: