This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar.
0 Comments
Մայրենիի տոն...... <<ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ >> 5-րդ դարում մենք որոշեցինք մեր ազգային ինքնությունը և դեպի հավերժություն մեր ինքնատեսակ երթը ամրագրել գրապաշտությամբ: Ոսկեդար վերտառությամբ մեր պատմության մեջ ոսկե էջ դարձած ժամանակահատվածում վերականգնեցինք Հայոց այբուբենը, թարգմանեցինք Աստվածաշունչը, հիմնեցինք դպրոցներ, փրկեցինք մոռացումից մեր անցյալի փառքը, աշխարհաստեղծման օրից Աստծուց ժառանգած ողջ բանական սերուցքը: Մայրենիի տոնը մեզ համար համարժեք է պարծանքի տոնի, որը հաղթանակների ամփոփում և մեկնարկ է հանդիսանում: Մայրենիի տոնը հայի տոնն է <<Հայր Մեր>>-ից մինչև << Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>, մինչև Թուր Կեծակին, Նարեկ, մինչև << Աշխարհս մէ փանջարա է>>, մինչև Աբովյան և <<Ես իմ անուշ Հայաստանի>>, մինչև <<Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած>>, մինչև հենց հիմա այս պահին մայրենի իր ճիչով կյանք ազդարարող նորածնի շունչը, որ հայ ժողովուրդը կերտում է իր լինելիությունը: Մայրենիի տոնը հայ ժողովրդի տոնն է: ՀԱՅԵՐԵՆ Ինչու չես խոսում հայերեն...
Ես երգ եմ հյուսում քեզ համար. Հոնքերդ հպարտ ու կամար Իջնում ես հայոց լեռներեն, Ինչու չես խոսում հայերեն: Ես երգեմ հյուսում քեզ համար, Դու չես հասկանում իմ լեզուն: Ես խորթ եմ, օտար քո հոգուն, Բայց քո տեսիլով խանդավառ Ես երգ եմ հյուսում քեզ համար: Օ ՜ , գրքերի աշխարհը - տիեզերք է անեզր... Նրանք շա՛տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ, ծնված զանազան դարերում ու երկրներում, յուրաքանչյուրը բերում է մի առանձի՜ն պարգև,յուրաքանչյո՜ւրն իր մեջ մի աշխարհ է կրում: Մեր կյանքի երկար ճանապարհին հանդիպում են նրանք հետզհետե և դառնում են ընկեր ու մտերիմ կամ մնում են անցած տարիների ետևը, ուղեկից են դառնում մինչև ի մահ` մի քանիսը միայն անդավաճան հավետ: Նրանք շա՛տ են ու բազմապիսի, յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն, որ պատմում են մեզ աշխարհի մասին խոսքերով անկրկնելի և անագորույն: Սիրեք նրանց բազմախորհուրդ անկրկնելի ինքությունը, նրանց միջև եղած խոր տարբերությունները: Վաղուց ավանդույթ է դարձել մեր դպրոցում գիրք նվիրելու օրվա կապակցությամբ կազմակերպվող մեծ տոնախմբությունը:Դասարանները ներկայացրեցին իրենց ընտրած թեմաներով ձևավորված սեղաններ, պաստառներ, ցուցանմուներ, ինչպե նաև <<Անբան Հուռին>> և <<Հեքիաթների աշխարհում>> բեմադրությունները: Ընտրված թեմաներից էին <<Ծառայում եմ հայրենիքիս>>, <<Մատենադարան>>, << Ձերդ գերազանցություն անգլերեն լեզու>>, <<Հոգևոր դաստիարակություն>>, <<Գրատպության 500-ամյակ>> և այլն; Ելույթ ունեցան շնորհալի աշակերտները: Հակոբյան Մերին (4-րդ դաս.) երգեց սիրված և ուրախ երգեր իր երգացանկից, Հովսեփյան Տիգրանը և Մինասյան Գևորգը (6-րդ դաս.) ցուցադրեցին սպորտային վարժություններ (կատա), Նկարները տես...... Վասն հաւատոյ եւ վասն հայրենեայՎարդանանց անձնազոհ ոգին մեր բազմադարյան պատմության ընթացքում հաճախ է դրսևորվել հայորդիների` հանուն հավատքի ու հայրենիքի մղած պայքարում: Այն դրսևորվեց նաև մեր ժամանակներում` հանձինս արցախյան պատերազմի քաջարի հերոսների, որոնք, մահն արհամարհելով, անձնուրացաբար կռվի ելան հանուն հայ ժողովրդի, և շատերն էլ զոհվեցին` իրենց սրտում պահելով իրենց պապերի սրբազան հայրենիքի` ամբողջական Հայաստանի տեսլականը: Մինչև փետրվարի 16-ը դպրոցում իրականացվեց <<Իմ հայրենյաց հոգի Վարդան>> երգի ուսուցումը: Երգը հնչում էր նաև դպրոցի ռադիոհանգույցով` դասամիջոցներին: Վարդանանց տոնի նվիրված միջոցառում տեղի ունեցավ գրադարանում <<Սուրբ Վարդանանք >> թեմայով: Սա է Վարդանանց սուրբ նահատակների պատգամը մեզ այսօր. <<Մեր օրինակը հիշելով` ամուր պահեք մեր հայրերի ճշմարիտ հավատքը, սիրեցեք միմյանց ր մեր հայրենիքը !!!>>: Նկարները տես.... This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar.
Ինչու չօգնենք, եթե կարող ենք...... Դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց բարեգործական միջոցառում մեր դպրոցի 1-ին դասարանում սովորող Արմինե Արամի Ավագյանին դրամական օգնություն տրամադրելու համար: Արմինեն տառապում է սուր լեյկոզ հիվանդությամբ: ԱԽ-ի բարեգործական նախաձեռնությանը մեծ պատրաստակամությամբ արձագանքեցին թե' աշակերտները, թե' ուսուցիչները և թե' ծնողները: Ոչ ոք անմասն չմնաց` ասելով. << Ինչ անում ենք, անում ենք սիրով>>: Հանգանակված գումարը հանձնվեց Արմինեի հայրիկին: Հավատացած ենք, որ մեր կատարած բարի գործը փոքրիկ օգնություն էր Արմինեի համար, բայց մեծ օգնություն էր մեզ համար, քանի որ, հուսով ենք, մեր ցուցաբերած մարդասիրութունը շարունակական, նաև վարակիչ կլինի մյուսների համար: Նկարները տես........ Երկխոսությունը կայացավ..... «Աշակերտ, ոստիկան, զինվոր` հայրենիքի նվիրյալ» ծրագրի շրջանակներում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների բոլոր դպրոցականներից 5-ական աշակերտներ մեր դպրոցում հանդիպում ունեցան Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ տիկին Գ. Սողոմոնյանի, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ Նելլի Դուրյանի, ավագ զինղեկ գնդապետ Մուրադյանի և այլ հյուրերի հետ` կլոր սեղանի շուրջ: Հանդիպման նպատակն էր նման միջոցառման միջոցով աջակցել հանրակրթական դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև անչափահասների հնարավոր քրեածին արարքների դրսևորումների կանխարգելմանը: -Բարեկամ դարձնելով դպրոցականին և ոստիկանին` մենք կբացառենք այն հանցագործությունները, որ առանց գիտակցելու կամ այլ պատճառներով կարող է թույլ տալ անչափահասը,- նշեց տիկին Գայանե Սողոմոնյանը: Երկխոսության ժամանակ անդրադարձան նաև անչափահասների դաստիարակության ևս մեկ գործոնի` բանակի կարևորության հարցին: : -Երեխան պետք է գիտակցի, որ ինքը բանակի համար կարևոր մարդ է, պիտի գնահատի իր մասնակցությունը բանակին և ծառայությանը հայրենիքին,- ասում էր տիկին Գ.Սողոմոնյանը: Երկխոսությունն անցավ ջերմ մթնոլորտում: Աշակերտներին հուզող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, որոնք այդ տարիքի երեխաների համար նաև խորհուրդ են: Նկարները տես........ Տեսանյութը տես....... |
Archives
Март 2019
|