This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar.
0 Comments
Շնորհավոր Մարտի 8..... Սիրելի աղջիկներ, մայրեր և ուսուցիչներ սրտանց շնորհավորում ենք Մարտի 8-ի տոնի կապակցությամբ: Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որը տոնում են աշխարհի 27 երկրներում: Այդ օրը Կինը մեծարվում է տղամարդու կողմից: Մարտի 8-ը տոնվել է ոչ թե Հիանալի Տիկնանց, այլ հեղափոխական կանանց փառաբանելու համար: Մարտի 8-ի նշումը սկսվել է ցույցից, որը 1857թ. անցկացրեցին Նյու-Յորքի տեքստիլ արդյունաբերության գործարաններում աշխատող կանայք: 1908թ. մարտի 8-ին Նյու-Յորքի կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը հանրահավաք անցկացրեց կանանց իրավահավասարության պաստառներով և կարգախոսներով։ Այդ օրը մոտ 15000 կին երթով անցան գրեթե ողջ քաղաքով՝ պահանջելով աշխատանքային օրվա կրճատում, տղամարդկանց հավասար աշխատավարձ, ինչպես նաև ընտրության իրավունքի տրամադրում։ Այդ օրը այն կանանց տոնն էր, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ: Առաջին անգամ Կանանց միջազգային օրը տոնվել է 1911 թ-ին Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Դանիայում: Սկսած 1975թ.-ից ՄԱԿ-ը մարտի 8-ը նշում է որպես կանանց միջազգային օր։ Ժամանակի ընթացքում տոնի քաղաքական մասը մոռացվել է և մնացել է միայն անհրաժեշտությունը` գարնանը պատվել կանանց` իրենց գեղեցկության, քնքշության և անսահման սիրելու ունակության համար: Հայաստանում կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդը՝ ապրիլի 7-ը` Մայրության օրը, որը Ս. Մայրիամ Աստվածածնի ավետման տոնն է: Կարաբալայի գարնանային շունչը......Կարաբալայի լեգենդը շարունակվում է, և ամեն գարնան առաջին օրը մեր հարկի տակ դառնում է ծաղկաթույր և ծաղկաժպիտ հիացմունք, ուրախություն որ պարգևում են մանուկ կարաբալաները` նվիրելով բոլորին բնության զարթոնքն ազդարարող քնքուշ ձնծաղիկներ և մանուշակներ: Բարի գալուստ, Գարու' ն ... Մարտի 1-ը Քաղպաշտպանության միջազգային օր..... Ամեն տարի մարտի 1-ին նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը: Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին և կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է: Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ Հայաստանի մարզերում և մայրաքաղաք Երևանում իրականացվում են տարբեր միջոցառում` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարահանումներ։ Այս տարի մատի1-ին, ժամը 13:00 ին մեր դպրոցում տեղի ունեցավ օբյեկտային վարժանք, որի թեման էր <<Տարահանման կազմակերպումը և իրականացումը հհրդեհի ժամանակ>>: Այդ միջոցառման ուսումնական նպատակն այն էր ձեռք բերել գործնական հմտություններ աշակերտներին հրդեհի օջախից տարահանելու և անվտանգ տարածք տեղափոխելու ուղղությամբ, ինչպես նաև մեթոդական օգնություն ցույց տալ անձնակազմին արագ, անթերի և անսխալ գործելու համար: Միջոցառմանը մասնակցեցին դպրոցի տնօրեն տիկին Մ.Խալափյանը, սպասարկող անձնակազմը, դպրոցի աշակերտները, ԵՓՎ Դավիթաշենի բաժինը, սեյսմիկ կայանի և Դավիթաշենի վարչական շրջանի աշխատակազմի կրթության բաժնի աշխատակիցները: Տարհանումը կատարվեց արագ, անթերի և անսխալ: Աշակերտները տարհանվեցին և տեղափոխվեցին անվտանգ տարածք, ապա կատարվեց անվանակոչություն, և դասղեկները տվյալները ներկայացրեցին տնօրենին: Ներառական կրթության կաբինետում դասընթացին մասնակցող աշակերտների տարահանումը կազմակերպել էր ներառական թիմը: Միջոցառումը ծառայեց իր նպատակին` նպաստելով հրդեհի ժամանակ տարհանման կազմակերպման և իրականացման գիտելիքների ձեռքբերմանը: Նկարները տես......... |
Archives
Март 2019
|