Շախմատ-մտքի խաղ.........
Վերջին քայլը որոշվեց թողնել միջոցառման պատվավոր հյուրերից մեկինէ աշխարհի չեմպիոն` Ռոբերտ Մովսիսյանին:
Շախմատ-մտքի խաղ.........Սույն թվականի մայիսի 22-ին մեր դպրոցում տեղի ունեցավ շախմատ առարկայից դաս-միջոցառում <<Շախմատային խաղաքարերը շախմատային տախտակի վրա>> թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի IIIա և II1-II5 դասարանների աշակերտները: Միջոցառումը այնքան հետաքրքիր ու բովանդակալից էր, որ կարծես մեր աչքի առաջ շախմատի փայտե մարմինները կենդանացել էին` դարձել կենդանի խաղաքարեր: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում էր իրեն որպես շախմատային խաղաքար: Բոլորը գեղեցիկ էին և տարբերվում էին յուրովի ինչպես տեսքով, այնպես էլ գույներով ու զբաղեցրած դիրքով: Բեմի վրա տեղադրված շախմատային տախտակին բեմադրվել էր շախմատային պարտիա, որը մեր հայտնի շախմատիստ Ս.Լպուտյանի, այժմ շախմատի ակադեմիայի տնօրեն, հայտնի պարտիաներից մեկն էր: Վերջին քայլը որոշվեց թողնել միջոցառման պատվավոր հյուրերից մեկինէ աշխարհի չեմպիոն` Ռոբերտ Մովսիսյանին:
0 Comments
Այբբենարան՝ իմ առաջին դասագիրք.....Ամենամյա Դպրոցի 5 առաջին դասարանցիներ երկու օր շարունակ դպրոցական մթնոլորտը ջերմացրեցին իրենց ուրախ և բովանդակալից 5 միջոցառումներվ՝ նվիրված <<Այբբենարանն>> ավարտելու կարևոր իրադարձությանը: Մանկական թոթովանքով, սակայն հպարտ ու վեհ կեցվածքով երեխաները փառաբանեցին իրենց դարավոր հայենիքը՝ Հայաստանը, եռագույն դրոշն ու նրա գույները, խաղաղությունն ու այն պահպանող զինվորին: Նրանք հանդես եկան հայ դյուցազունների՝ Հայկի, Տիգրանի, Վարդան Մամիկոնյանի կերպարներով, ինչպես նաև ներկայացրեցին իրենց գիտելիքները այս մեկ տարում սովորածի շուրջ՝ խաղի ձևով մեկնաբանելով երկրաչափական մարմինների դերն ու կարևորությունը: Եվ, իհարկե, ինչ տոն առանց հեքիաթի: Տարբեր հեքիաթների շուրջ փոքրիկ բեմականացումները յուրահատուկ շուք էին հաղորդում միջոցառումներին: Դասվարները չէին մոռացել անդրադառնալ նաև այս տարին նշանավորող 20-ամյա հոբելյաններին՝ 20-ամյա անկախ Հայաստան, Շուշիի ազատագրման 20-ամյակ և հարազատ դպրոցի 20-ամյակ: Յուրաքանչյուր թեմայի բովանդակությունը ամբողջանում էր համապատասխան երգերով ու պարերով: Նկարները տես..... Մայիսի 9......Մեր բաժին հաղթանակը....Մեր երկրագնդի վրա երկու ուժեր չեն հոգնում - ժամանակն ու հայը՝ մեկը կործանելով, մյուսը՝ վերաշինելով: Գարեգին Նժդեհ Առաջին աշխարհամարտը մեզ «պարգևեց» ցեղասպանություն... Երկրորդ աշխարհամարտում մեր մասնակցությունն ամենաընդգծվածն էր՝ պատերազմի ներքաշված բոլոր ժողովուրդների համեմատությամբ...Մեր միակ ազգային դիվիզիան խորհրդային զորքերի թվում մտավ Բեռլին: Մայիսի 9-ը հետագայում մեզ համար նշանավոևվեց նաև ազգային բովանդակությամբ. 1992թ. մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին, իսկ Մայիսի 9-ը մենք հռչակեցինք Հաղթանակի և խաղաղության տոն: Տ՛ա Աստված, որ չուշանա մեր Մեծ Հաղթանակն ու նախորդի հետագա երկարատև Մեծ Խաղաղությունը: Հայ ժողովրդական երգի տարածումը........Հայ ժողովրդական երգը հավերժական կյանք պետք է ունենա, և անպատճառ երիտասարդ սերունդը պետք է ճանաչի, հասկանա, գնահատի և պահպանի այն՝ ոչ մի կերպ թույլ չտալով, որ այն աղճատվի: Ժողովրդական երգը, որի հրաշք խազ-նոտաները փրկեց մեծն Կոմիտասը բանավոր կեպով, բերնեբերան անցնելով, երգվելով այսօր առկա է մեր իրականության մեջ, բայց ցավոք, միայն որպես գիտություն, տեսական նյութ: Այն ուսումնասիրելով՝ հայ անվանի երգահանները (Էմմա Միհրանյան, Էդվարդ Միրզոյան)օգտագործել են դասական երաժշտության մեջ: II2 -րդ դասարանում երգի ուսուցչուհի Լ.Ավետյանը հրաշալի կերպով մատուցեց հայ ժողովրդական երգի տարածման, այն դասական երաժշտության մեջ կիրառելու նյութը՝ աշակերտների հոգում, սրտում և գիտակցության մեջ սերմանելով սեր դեպի հայ ժողովրդական երգը: Երեխաները կատարեցին մի շարք ժողովրդական երգեր« Արև, արև», «Քեռին եկավ մեր բակը» և այլն: Նկարները տես........... <<Հետաքրքրասերների>> առաջին հաղթանակը....Մայիսի 3-ին կայացավ ինտելեկտուալ փառատոն Դավիթաշենի դպրոցների միջև՝ կազմակերպված Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու երիտասարդական թեմի կողմից: Մեր դպրոցից մասնակցեցին 2 թիմ՝ ՙՙՀետաքրքրասերները՚՚ և ՙՙԱրծիվները՚՚ : Թիմերը ցուցաբերեցին մեծ ակտիվություն, իսկ ՙՙՀետաքրքրասերներ ՚՚ թիմը գրավեց պատվավոր 3-րդ տեղը՝ միավորներ հավաքելով բարդ հարցերի պատասխաններից: Թիմն արժանացավ պատվոգրի, իսկ թիմի անդամներին՝ Բադալյան Անահիտ, Չանախչյան Անի Ստեփանյան Մերի, Խաչատրյան Մարիամ, Ղազարյան Սարգիս, Շիրինյան Աննա, Տ.Խորեն քահանա Մարուքյանը նվիրեց ՛՛ՈՒղեցույց Աստվածաշունչ Մատյանի. Հազար հարց, հազար ու մեկ պատասխան՛՛գիրքը: Նկարները տես........ |
Archives
Март 2019
|