Հունվարի 31-ին Դավթաշենի հ. 200 հիմնական դպրոց էին այցելել Երևանում <<Շահիդ Ֆահմիդ>> կրթահամալիր տնօրինությունը՝ տնօրեն Մահմուդ Վանդի գլխավորությամբ: Դպրոցի տնօրեն տիկին Մ. Հովհաննիսյանի հետ հյուրերը շրջեցին դպրոցում, հարցեր ուղղեցին աշակերտներին և անթաքույց գոհունակությամբ շնորհակալություն հաըտնեցին և՛ ուսուցչուհուն ու աշակերտներին, և՛ տնօրեն տիկին Մ. Հովհաննիսյանին: Հյուրերը ծանոթացան այն աշակերտների հետ, ովքեր փետրվարի 10-ին <<Շահիդ Ֆահմիդե>> կրթահամալիրում կմասնակցեն ԻԻՀ հեղափոոխության 38-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: