Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Երևանի մինչև 10 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը: 213 մասնակիցների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Դավիթ Ալեքսանյանը, ով մրցաշարում տոնեց 8 հաղթանակ և միայն մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ալեն Հակոբյանը վաստակեց 7.5 միավոր, նույնքան միավոր վաստակած Վալերի Հակոբյանը եզրափակեց լավագույն եռյակը: 1-ից 40-րդ տեղեր գրաված մասնակիցները և մինչև 8 տարեկանների հաշվարկում 5 լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները իրավունք ստացան մասնակցելու փետրվարի 13-21-ը անցկացվելիք Երևանի մինչև 10 տարեկանների առաջնության եզրափակչին: