Այսօր Երևանի հ. 200 հիմն. դպրոցում տեղի ունեցավ «Կլոր սեղան» հանդիպում տիկին Մ. Հովհաննիսյանի հետ: Քննարկման նյութը՝ «Մասնագիտական կողմնորոշման խնդիրներ»: Հանդիպմանը ներկա էին «Այբ» դպրոցի սաները, որոնք տիկին Մ. Հովհաննիսյանի աշակերտներն են, մեր դպրոցի 8-9-րդ դասարանցիներ և շրջանավարտներից, ինչպես նաև 6-ի 4 դասարանի շնորհալիները: Հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Լիդեր» խորագրով շնորհանդես, ապա քննարկումների սրահում հնչեցին հարցեր՝ ուղղված տնօրենին, լրացվեցին հարցաթերթիկներ, անցկացվեց թեստ: Անկեղծ, անկաշկանդ զրույց ծավալվեց, և ձևավորված մտերմիկ մթնոլորտում երեխաները ձեռք բերեցին նոր ընկերներ: Կատարումներով հանդես եկան Եղոյան Գոռը, Հարությունյան Անժելան, Հակոբյան Մերին, Աբրահամյան Մանվելը, տեխնիկական մասը ապահովել էր Ռազմիկ Պետրոսյանը: Բոլորը սիրով ունկնդրեցին «Այբի»-ի սան Էրիկ Ալոյանի դաշնամուրային կատարումը: Հյուրերը դիտեցին ցուցահանդեսի նկարները, այնուհետև այգում կատարվեց ծառատունկ՝ ի նշան նորաստեղծ բարեկամության: