Այսօր 20/05/2017թ.-ին Երևանի հ. 200 հիմն. դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Շախմատի 54-ամյա տարեգրությունը՝ աշխարհի 1-ին հայ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթական քայլերով» խորագիրը կրող միջոցառումը(ղեկ.՝ Ա. Գալստյան): Հրաշալի կերպով համադրված էին շախմատի ստեղծման պատմությունը, չեմպիոնի կենսագրությունից բեմադրված դրվագները և հաղթական 1963 թվականի մայիսի 20-ի վավերագրական նյութերը: