Մարտի 1-ը Քաղպաշտպանության միջազգային օր.....
Ամեն տարի մարտի 1-ին նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը: Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին և կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:
Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է:
Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ Հայաստանի մարզերում և մայրաքաղաք Երևանում իրականացվում են տարբեր միջոցառում` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարահանումներ։
Այս տարի մատի1-ին, ժամը 13:00 ին մեր դպրոցում տեղի ունեցավ օբյեկտային վարժանք, որի թեման էր <<Տարահանման կազմակերպումը և իրականացումը հհրդեհի ժամանակ>>: Այդ միջոցառման ուսումնական նպատակն այն էր ձեռք բերել գործնական հմտություններ աշակերտներին հրդեհի օջախից տարահանելու և անվտանգ տարածք տեղափոխելու ուղղությամբ, ինչպես նաև մեթոդական օգնություն ցույց տալ անձնակազմին արագ, անթերի և անսխալ գործելու համար: Միջոցառմանը մասնակցեցին դպրոցի տնօրեն տիկին Մ.Խալափյանը, սպասարկող անձնակազմը, դպրոցի աշակերտները, ԵՓՎ Դավիթաշենի բաժինը, սեյսմիկ կայանի և Դավիթաշենի վարչական շրջանի աշխատակազմի կրթության բաժնի աշխատակիցները: Տարհանումը կատարվեց արագ, անթերի և անսխալ: Աշակերտները տարհանվեցին և տեղափոխվեցին անվտանգ տարածք, ապա կատարվեց անվանակոչություն, և դասղեկները տվյալները ներկայացրեցին տնօրենին: Ներառական կրթության կաբինետում դասընթացին մասնակցող աշակերտների տարահանումը կազմակերպել էր ներառական թիմը:
Միջոցառումը ծառայեց իր նպատակին` նպաստելով հրդեհի ժամանակ տարհանման կազմակերպման և իրականացման գիտելիքների ձեռքբերմանը:
Նկարները տես.........