Այբբենարան՝ իմ առաջին դասագիրք.....
Ամենամյա Դպրոցի 5 առաջին դասարանցիներ երկու օր շարունակ դպրոցական մթնոլորտը ջերմացրեցին իրենց ուրախ և բովանդակալից 5 միջոցառումներվ՝ նվիրված <<Այբբենարանն>> ավարտելու կարևոր իրադարձությանը: Մանկական թոթովանքով, սակայն հպարտ ու վեհ կեցվածքով երեխաները փառաբանեցին իրենց դարավոր հայենիքը՝ Հայաստանը, եռագույն դրոշն ու նրա գույները, խաղաղությունն ու այն պահպանող զինվորին: Նրանք հանդես եկան հայ դյուցազունների՝ Հայկի, Տիգրանի, Վարդան Մամիկոնյանի կերպարներով, ինչպես նաև ներկայացրեցին իրենց գիտելիքները այս մեկ տարում սովորածի շուրջ՝ խաղի ձևով մեկնաբանելով երկրաչափական մարմինների դերն ու կարևորությունը: Եվ, իհարկե, ինչ տոն առանց հեքիաթի: Տարբեր հեքիաթների շուրջ փոքրիկ բեմականացումները յուրահատուկ շուք էին հաղորդում միջոցառումներին: Դասվարները չէին մոռացել անդրադառնալ նաև այս տարին նշանավորող 20-ամյա հոբելյաններին՝ 20-ամյա անկախ Հայաստան, Շուշիի ազատագրման 20-ամյակ և հարազատ դպրոցի 20-ամյակ: Յուրաքանչյուր թեմայի բովանդակությունը ամբողջանում էր համապատասխան երգերով ու պարերով:
Նկարները տես.....
Նկարները տես.....