This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar.
Հավերժի ճամփորդները...
<<Երևան 2012-ը գրքի համաշխարհային մայրաքաղաք>>տոնի շրջանակներում մեր դպրոցում կազմակերպվեց միջոցառում, որի համար <<O, գրքերի աշխարհը-տիեզերք է անեզր>>խորագիրը ընտրվեց: Պատրաստվել էր մեծ գիրք <<Հավերժի ճամփորդները>> վերնագրով: Նույն հավերժի ճամփորդներին՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս, Սայաթ-Նովա, Հովհ. Թումանյան, Զ.Եսայան, Ե.Չարենց, Պ.Սևակ, Մ.Գալշոյան, Ս.Կապուտիկյան, կերպավորել էին աշակերտները, որոնք էլ ներկայացրեցին իրենց մարմնավորած կերպարների ստեղծագործություններից:Երեխաները հանդես եկան նաև մեծ գեղանկարիչներ Մ.Սարյանի և Մ.Ավետիսյանի դերերում և ամբողջ միջոցառման ընթացքում բոլորին հիացրեցին իրենց նկարներով:
Ինչ գրքի տոն առանց հեքիաթի...
Բակի կենտրոնում դրված էր հեքիաթային տնակը, որի շուրջ բոլորել էին հեքիաթների բարի փերին, Կարմիր գլխարկը, Ջրահարսը, Սպիտակաձյունիկ, Պոչատ աղվեսը, Չաղ-չաղ թագավորը և այսպես շարունակ...
Յուրաքանչյուր դասարան իր յուրահատուկ մոտեցումն էր ցուցաբերել գրքի տոնին՝ պատրաստելով գրքի, լեզվի վերաբերյալ պաստառներ, ձևավորելով թեմատիկ սեղաններ:
Մասնակիցներին անակնկալ մատուցեց Շրջիկ այբբենարանը՝ բաժանելով հայոց լեզվի մասին նախշազարդ ասույթներ: Դպրոցի երգչախումբը հանդես եկավ իր տոնական երգացանկով:
Հյուրերին և ուսուցիչներին նվիրվեցին գրքեր և տոնական բացիկեր:
Բոլորը ուրախ էին: Միջոցառումը իր շարունակությունը ստացավ Հանրապետության Հրապարակում կազմակերպված կավճանկարչությանը մասնակցությամբ:
Նկարները տես .......
Տեսանյութը տես......