Շնորհավոր Մարտի 8.....
Սիրելի աղջիկներ, մայրեր և ուսուցիչներ սրտանց շնորհավորում ենք Մարտի 8-ի տոնի կապակցությամբ:
Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որը տոնում են աշխարհի 27 երկրներում: Այդ օրը Կինը մեծարվում է տղամարդու կողմից:
Մարտի 8-ը տոնվել է ոչ թե Հիանալի Տիկնանց, այլ հեղափոխական կանանց փառաբանելու համար: Մարտի 8-ի նշումը սկսվել է ցույցից, որը 1857թ. անցկացրեցին Նյու-Յորքի տեքստիլ արդյունաբերության գործարաններում աշխատող կանայք: 1908թ. մարտի 8-ին Նյու-Յորքի կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը հանրահավաք անցկացրեց կանանց իրավահավասարության պաստառներով և կարգախոսներով։ Այդ օրը մոտ 15000 կին երթով անցան գրեթե ողջ քաղաքով՝ պահանջելով աշխատանքային օրվա կրճատում, տղամարդկանց հավասար աշխատավարձ, ինչպես նաև ընտրության իրավունքի տրամադրում։ Այդ օրը այն կանանց տոնն էր, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալ:
Առաջին անգամ Կանանց միջազգային օրը տոնվել է 1911 թ-ին Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Դանիայում:
Սկսած 1975թ.-ից ՄԱԿ-ը մարտի 8-ը նշում է որպես կանանց միջազգային օր։
Ժամանակի ընթացքում տոնի քաղաքական մասը մոռացվել է և մնացել է միայն անհրաժեշտությունը` գարնանը պատվել կանանց` իրենց գեղեցկության, քնքշության և անսահման սիրելու ունակության համար:
Հայաստանում կանանց օրը տոնվում է երկու անգամ: Առաջինը մարտի 8-ն է` Կանանց միջազգային օրը, իսկ երկրորդը՝ ապրիլի 7-ը` Մայրության օրը, որը Ս. Մայրիամ Աստվածածնի ավետման տոնն է: