Շախմատ-մտքի խաղ.........
Սույն թվականի մայիսի 22-ին մեր դպրոցում տեղի ունեցավ շախմատ առարկայից դաս-միջոցառում <<Շախմատային խաղաքարերը շախմատային տախտակի վրա>> թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի IIIա և II1-II5 դասարանների աշակերտները: Միջոցառումը այնքան հետաքրքիր ու բովանդակալից էր, որ կարծես մեր աչքի առաջ շախմատի փայտե մարմինները կենդանացել էին` դարձել կենդանի խաղաքարեր: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում էր իրեն որպես շախմատային խաղաքար: Բոլորը գեղեցիկ էին և տարբերվում էին յուրովի ինչպես տեսքով, այնպես էլ գույներով ու զբաղեցրած դիրքով: Բեմի վրա տեղադրված շախմատային տախտակին բեմադրվել էր շախմատային պարտիա, որը մեր հայտնի շախմատիստ Ս.Լպուտյանի, այժմ շախմատի ակադեմիայի տնօրեն, հայտնի պարտիաներից մեկն էր:
Վերջին քայլը որոշվեց թողնել միջոցառման պատվավոր հյուրերից մեկինէ աշխարհի չեմպիոն` Ռոբերտ Մովսիսյանին:
Վերջին քայլը որոշվեց թողնել միջոցառման պատվավոր հյուրերից մեկինէ աշխարհի չեմպիոն` Ռոբերտ Մովսիսյանին: