Գ.Նժդեհ
20-րդ դարը նշանավորվեց Արցախյան հուժկու շարժումով, որն ունեցավ Համազգային ընդգրկում, վերաժվեց Ազատամարտի և մեզ պարգևեց պատմական հաղթանակներ, տարածքների ազատագրում, հավատ սեփական ուժի հանդեպ:
Այսօր Հայաստանի նորանկախ 3-րդ Հանրապետության ազգային բանակի կազմավորման 20-ամյա հոբելյանն է:
Հունվարի 28-ը բոլորիս տոնն է, բոլոր նրանց, ովքեր մազաչափ անգամ անմասն չեն մնացել հայոց երկրի ու ժողովրդի պատմության կարևորագույն ժամանակաշրջանում անկախ պետականության ամրապնդման ճանապարհի այս ամենամեծ ձեռքբերումից, որը հիմնավորապես ապացուցել է իր կայացած լինելը:
Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի շրջանակներում դպրոցում մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ: Տոնական միջոցառման բացումը ազդարարվեց ռադիոհաղորդմամբ: Դասամիջոցներին հնչում էին երգեր նվիրված հայոց բանակին: Մեծ ոգևորությամբ երեխաները պատրաստվեցին և ներկայացան «Շարային պատրաստություն » վարժանքով:
Վիրտուալ կաբինետում 27.01.12թ. կայացավ միջոցառում (ԱԽ), որի ընթացքում դիտեցին ֆիլմ ` «Ես` ապրելու կոչվածս »: Հնչեցին երգեր, բանաստեղծություններ (ստեղծագործող աշակերտների) նվիրված բանակին: Դպրոցի զինղեկ փոխգնդապետ պրն. Ս.Ավագյանը մեկնաբանեց ֆիլմում ներկայացվող ռազմական գործողությունները, իր զինակից ընկեր-հերոսներին, պատմեց իր հուշերը:
«Ես` ապրելու կոչվածս , հիշում եմ նրանց,գիտեմ նրանց թափած արյան գինը
Մովսես Գորգիսյան
Թաթուլ Կրպեյան
Մոնթե Մելքոնյան
Վիտյա Այվազյան
Ջիվան Աբրահամյան
Յուրի Պոզոսյան
և էլի- էլի շատ անուններ...............» :
«Ես` ապրելու կոչվածս , լինելով իմ խրոխտ երկրի քաղաքացին, ուզում եմ մեր հպարտ զինվորներին առավել քաջալերել և նրանց նվիրել իմ գրած բանաստեղծությունը»,- Մերի Ստեփանյան(8-րդ դասարանի աշակերտուհի):
Դուք վե'հ, հպարտ զինվորներ.
Սեգ սարեր, պահապաններ,
Դուք իմ երկրի' հերոսներ:
Ձեր արյան մեջ այն արյան
Կաթիլներն եմ նշմարում,
Որ թափվեցին մեր սուրբ լեռան
Արցունքացող այն դաշտում:
Հիմա դուք վե'հ ու կանգուն
Մեր երկիրն եքպաշտպանում
Ու Ձեր հոգու մեջ անհուն
Հայրենյաց լույսն է վառվում :