Մայրենիի տոն......
<<ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ >>
5-րդ դարում մենք որոշեցինք մեր ազգային ինքնությունը և դեպի հավերժություն մեր ինքնատեսակ երթը ամրագրել գրապաշտությամբ: Ոսկեդար վերտառությամբ մեր պատմության մեջ ոսկե էջ դարձած ժամանակահատվածում վերականգնեցինք Հայոց այբուբենը, թարգմանեցինք Աստվածաշունչը, հիմնեցինք դպրոցներ, փրկեցինք մոռացումից մեր անցյալի փառքը, աշխարհաստեղծման օրից Աստծուց ժառանգած ողջ բանական սերուցքը:
Մայրենիի տոնը մեզ համար համարժեք է պարծանքի տոնի, որը հաղթանակների ամփոփում և մեկնարկ է հանդիսանում: Մայրենիի տոնը հայի տոնն է <<Հայր Մեր>>-ից մինչև << Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>, մինչև Թուր Կեծակին, Նարեկ, մինչև << Աշխարհս մէ փանջարա է>>, մինչև Աբովյան և <<Ես իմ անուշ Հայաստանի>>, մինչև <<Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած>>, մինչև հենց հիմա այս պահին մայրենի իր ճիչով կյանք ազդարարող նորածնի շունչը, որ հայ ժողովուրդը կերտում է իր լինելիությունը: Մայրենիի տոնը հայ ժողովրդի տոնն է:

ՀԱՅԵՐԵՆ
Ինչու չես խոսում հայերեն...
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչու չես խոսում հայերեն:
Ես երգեմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով խանդավառ
Ես երգ եմ հյուսում քեզ համար:
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչու չես խոսում հայերեն:
Ես երգեմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով խանդավառ
Ես երգ եմ հյուսում քեզ համար: