Շնորհավոր Սուրբ Զատիկ....
Քրիստոս յարեաւ ի մեռելոց. օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի։
<<Քրիստոս հարյավ ի մեռելոց>> - այս մեծ ավետիսով են միմյանց ողջունում հավատացյալները Սուրբ Հարության տոնին և պատասխանում <<Օրհնյալ է հարությունը Քրիստոսի>>:
Շնորհավոր Սուրբ Զատիկ:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կաչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը թե հին, թե նոր կտակարաններում համարվում է հինգ տաղավար տոներից մեկը:
Սեղանի զարդը կարմիր ձուն է: Ձուն համարվում է հարության և նոր կյանք սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվել է մարդկության փրկության և մեղքերի թողության համար:
Դպրոցում տոն էր: 9-րդցիների դասը նվիրված էր Զատկի տոնին: Նրանք ձևավորել էին սեղաններ պահպանելով Զատկի տոնի ավանդույթները, կազմակերպել էին ներկայացում՝ նշելով Ավագ շաբաթվա բոլոր խորհուրդները: Երեխաները տեխնոլոգիայի ուսուցչուհի Օ.Առաքելյանի օգնությամբ պատրաստել էին գունգեղ, զարդանախշ ձվիկներ, բացիկներ, զատիկներ և բազմաթիվ այլ պարագաներ, որոնք նվիրեցին միջոցառման մասնակիցներին: Միջոցառման կարևոր խորհուրդն էին նաև տոհմածառը և Ուտիս տատ տիկնիկը:
Նկարները տես..........