Առողջ միտք, պայծառ ապագա....
Վերջերս մեր դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում ՙՙԱռողջ միտք, պայծառ ապագա՚՚ խորագրով: Միջոցառումը սկսվեց անսպասելի ակցիայով, որի շրջանակներում աշակերտները, որոնց վերնաշապիկներին փակցված էր <<ՈՉ>> բառը, թռուցիկներ էին բաժանում ծնողներին, երեխաներին և պատահական անցորդներին: Նախաբանին հաջորդեց միջոցառումը, որտեղ շատ պարզ ներկայացվեցին այն բոլոր վտանգները, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ նրանց համար, ովքեր օգտագործում են այդ թույներից՝ ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ, որևէ մեկը: Բայց մենք ինչքանով կարող ենք համոզված լինել, որ այդ տղաներից և ինչու չէ աջիկներից և ոչ մեկը հետագայում չի ծխի, չի օգտագործիալկոհոլ կամ թմրանյութ:
Մի դասարանը շատ քիչ է ամբողջ ազգին հետ պահելու համար: Անհրաժեշտ է պայքարել ազգովի, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը գիտակցի, գիտակցի ու հասկանա, որ ծխելով , խմելով կամ թմրանյութ օգտագործելով՝ վտանգում է ոչ միայն իր, այլ նաև դիմացինի կյանքը: Եվ կրկին ասում եմ.
ՙՙ Եկեք ասենք <<ՈՉ>> վնասակար սովորություններին՚՚;
Նյութը պատրաստեց Մեդիա ակումբի անդամ Անի Չանախչյանը...