Հայոց բանակի կազմավորման 21-ամյակի շրջանակներում դպրոցում մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ: Տոնական միջոցառման բացումը ազդարարվեց ռադիոհաղորդմամբ: Դասամիջոցներին հնչում էին երգեր նվիրված հայոց բանակին: Մեծ ոգևորությամբ երեխաները պատրաստվեցին և ներկայացան «Շարային պատրաստություն » վարժանքով:
Դպրոցում 23.01.13թ. կայացավ միջոցառում (ԱԽ), որի ընթացքում աշակերտները դիտեցին ֆիլմ ` «Ես` ապրելու կոչվածս »: Հնչեցին երգեր, բանաստեղծություններ (ստեղծագործող աշակերտների) նվիրված բանակին: Դպրոցի զինղեկ փոխգնդապետ պրն. Ս.Ավագյանը մեկնաբանեց ֆիլմում ներկայացվող ռազմական գործողությունները, իր զինակից ընկեր-հերոսներին, պատմեց իր հուշերը: Միջոցառմանը մասնակցում էին նաև «Ես` ապրելու կոչվածս » ֆիլմի հերոսներից:
«Ես` ապրելու կոչվածս ...
Մովսես Գորգիսյան
Թաթուլ Կրպեյան
Մոնթե Մելքոնյան
Վիտյա Այվազյան
Ջիվան Աբրահամյան
Յուրի Պողոսյան
և էլի- էլի շատ անուններ...............» :
9-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ստեփանյանը ներկայացրեց իր գրած բանաստեղծությունը՝ նվիրված հայ մարտիկներին.
Քա'ջ, անձնվե 'ր, հա'յ մարտիկներ,
Դուք վե'հ, հպարտ զինվորներ.
Սեգ սարեր, պահապաններ,
Դուք իմ երկրի' հերոսներ:
Ձեր արյան մեջ այն արյան
Կաթիլներն եմ նշմարում,
Որ թափվեցին մեր սուրբ լեռան
Արցունքացող այն դաշտում:
Հիմա դուք վե'հ ու կանգուն
Մեր երկիրն եքպաշտպանում
Ու Ձեր հոգու մեջ անհուն
Հայրենյաց լույսն է վառվում :