Շնորհակալություն ասենք ջրին, և ջուրը մեզ շնորհակալ կլինի:
«Կյանքը ջրից, կյանքը ջրում, կյանքը ջրով» խորագիրն էր կրում ջրի համաշխարհային օրվան նվիրված դաս-միջոցառումը,որը կազմակերպել էին ուսուցիչներ Կ. Յազիչյանը և Գ. Գրիգորյանը (մասնակիցներ՝ 7-9-րդ դաս. աշ.-ներ): Մեկ անգամ ևս կարևորվեց ջրի կենսական նշանակությունը: Պատահական չէ, որ իրարից անկախ ձևավորված երեք համաշխարհային կրոոններում մաքրման, մկրտման արարողությունները կատարվում են ջրով: Շնորհակալություն ասենք ջրին, և ջուրը մեզ շնորհակալ կլինի:
0 Comments
Այսօր Երևանի հ. 200 հիմնական դպրոցում ՝ մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ կայացավ առաջին դասարանցիների <<Ես քո արժանի սանն եմ>> խորագրով երդման արարողությունը: Աշակերտները իրենց թոթովախոս հայերենով արտասանեցին երդման խոսքեր՝ ակնկալիքով , որ կշարունակեն դպրոցի նախկին շրջանավարտների գործը և կլինեն մեր հարազատ դպրոցի լավագույն ավանդույթների կրողը: Օրերս հայոց լեզվի և գրականության մ/մ նախագահ Ա.Ամիրխանյանի <<<<Առակ>> թեմայի ամփոփում>> փորձարարական դասը (V(1)դասարան) փորձի փոխանակման լավագույն հնարավորությունն էր ուսուցիչների համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և <<Հատուկ Օլիմպիադաներ>> գրասենյակների համագործակցությամբ այսօր՝ 21.02.2017թ.-ին, Երևանի Գայի անվան հ.129 դպրոցում անցկացվեց դաս-պարապմունք ֆուտբոլ մարզաձրից:
Դպրոցում առաջին անգամ կազմակերպվեց Սամվել Գևորգյանին նվիրված շախմատի հուշամրցաշար 3-րդ դասարանների միջև:Հուշամրցաշարի արդյունքները ամփոփվեց փետրվարի 20-ին:
1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած դասարանները պարգևատրվեցին պատվոգրերով:Առաջին տեղը զբաղեցրեց 3 (3)-րդ դասարանը ,2-րդ տեղը` 3 (4 )-րդ դասարանը, 3-րդ տեղը` 3(5)- րդ դասարանը: Շնորհավորում ենք բոլորին: Գիրք նվիրելու միջազգային օրվա կապակցությամբ մեր դպրոցում 17.02.2017թ-ին տեղի ունեցան <<Ես գիրք եմ ստեղծում >> խորագրով դասարանական միջոցառումներ:
Բազմամասնագիտական թիմի սեմինար- պարապմունք ՄՈՒԿ (մանկական ուղեղային կատված ) թեմայով , կինոդիտում և քննարկում: Այսօր 13.02.2017թ.-ին Երևանի հ. 200 հիմնական դպրոցում անցկացվեց ՆԶՊ առարկայի օլիմպիադայի տարածքային փուլը: |
Archives
Март 2019
|