Այսօր իր շրջանավարտների ուրախությամբ թևածում էր ողջ դպրոցը, և վերջին զանգը, միաձուլվելով վալսի դյութիչ հնչյուններին երկինք էր տանում 9-րդ դասարանցիների (դասղեկներ՝ Ա. Սարգսյան, Գ. Գրիգորյան) երազանքները:
0 Comments
Այսօր 20/05/2017թ.-ին Երևանի հ. 200 հիմն. դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Շախմատի 54-ամյա տարեգրությունը՝ աշխարհի 1-ին հայ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթական քայլերով» խորագիրը կրող միջոցառումը(ղեկ.՝ Ա. Գալստյան): Հրաշալի կերպով համադրված էին շախմատի ստեղծման պատմությունը, չեմպիոնի կենսագրությունից բեմադրված դրվագները և հաղթական 1963 թվականի մայիսի 20-ի վավերագրական նյութերը:
Այսօր «Գիտելիքների մոլորակի» բնակիչների՝ «Հնարամիտներ», «Գիտուններ», «Բանիմացներ», «Իմաստուններ» և «Խիզախներ» թիմերի (II 1 2 3 4 5 դաս., դասվարներ՝ Ս. Վարդանյան, Ն. Դանիելյան, Օ. Հարությունյան, Հ. Սահակյան, Ա. Ասատրյան) խաղ-միջոցառումը իմացության վառ ու գունագեղ տոն դարձավ դպրոցում:
Այսօր Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի առաջարկով մեր դպրոցում կրկին կայացավ «Դու կարող ես» խորագրով դաս-միջոցառումը (ուսուցիչ՝ Ռ. Սարգսյան)՝ Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի «Ագիտոս» հիմնադրամի կրթության զարգացման բաժնի համակարգող Քեթլին Մաջին և Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի գլխ. քարտուղար Ռուզաննա Սարգսյանին դպրոցներում պարալիմպիկ շարժման վերաբերյալ տեղեկատվության տարածելու ուղղությամբ կատարվող աշխատանքները ներկայացնելու նպատակով:
Այսօր Երևանի հ. 200 հիմն. դպրոցի հանդիսությունների դահլիճում հնչող մանկական անհոգ երգն ու խոսքը ռուսերեն էր. երեխաները հրաժեշտ տվեցին ռուսերենի առաջին դասագրքին: Ռոուսաց լեզվի ոուսուցչուհի Ա. Մինասյանը 2 1 (դասվար՝ Ս. Վարդանյան) և 2 3 (դասվար՝ Օ. Հարությունյան) դասարանների աշակերտների հրաշալի կատարումների միջոցով ցույց տվեց ռուսաց լեզվի գեղեցկությունը:
Հանդիսությունների դահլիճում կայացավ ֆիզմաթ մասնախմբի կողմից կազմակերպված երկրաչափության մրցույթ-վիկտորինան, որին մասնակցում էին VII դասարանցիները: Թիմերը ներկայացված էին երկրաչափական պատկերների անուններով՝ սեղան, շրջան, ուղղանկյուն, քառակուսի: Յուրահատուկ էր միջառարկայական կապը ֆլեշմոբի միջոցով ներկայացնելը, քանի որ երեխաները երկրաչափական պատկերները ստանում էին իրենցով:
11-12.05.2017թ-ին տեղի ունեցան առաջին դասարանների «Հրաժեշտ Այբբենարանին» հանդեսները : Դասվարներ Ս. Խաչատրյանի, Ի. Գևորգյանի, Վ. Համբարձումյանի, Ռ. Շմավոնյանի և Մ. Պետրոսյանի սաները բերկրանքով լցրեցին բոլորիս սրտերը իրենց վարժ մայրենիով, երգ ու պարով, հեքիաթների սիրված հերոսների հիանալի դերակատարմամբ: Чтобы изменить, нажмите здесь. Այսօր Երևանի հ. 200 հիմն. դպրոցում տեղի ունեցավ «Կլոր սեղան» հանդիպում տիկին Մ. Հովհաննիսյանի հետ: Քննարկման նյութը՝ «Մասնագիտական կողմնորոշման խնդիրներ»: Հանդիպմանը ներկա էին «Այբ» դպրոցի սաները, որոնք տիկին Մ. Հովհաննիսյանի աշակերտներն են, մեր դպրոցի 8-9-րդ դասարանցիներ և շրջանավարտներից, ինչպես նաև 6-ի 4 դասարանի շնորհալիները: Հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Լիդեր» խորագրով շնորհանդես, ապա քննարկումների սրահում հնչեցին հարցեր՝ ուղղված տնօրենին, լրացվեցին հարցաթերթիկներ, անցկացվեց թեստ: Անկեղծ, անկաշկանդ զրույց ծավալվեց, և ձևավորված մտերմիկ մթնոլորտում երեխաները ձեռք բերեցին նոր ընկերներ: Կատարումներով հանդես եկան Եղոյան Գոռը, Հարությունյան Անժելան, Հակոբյան Մերին, Աբրահամյան Մանվելը, տեխնիկական մասը ապահովել էր Ռազմիկ Պետրոսյանը: Բոլորը սիրով ունկնդրեցին «Այբի»-ի սան Էրիկ Ալոյանի դաշնամուրային կատարումը: Հյուրերը դիտեցին ցուցահանդեսի նկարները, այնուհետև այգում կատարվեց ծառատունկ՝ ի նշան նորաստեղծ բարեկամության:
|
Archives
Март 2019
|