0 Comments
Այսօր՝ 28.06.2018թ., <<Հայոց պատմություն>> բանավոր քննությամբ ավարտվեցին 9-րդ դասարանի ավարտական քննությունները:
Լիազորագիր
Աշխատանքային լիարժեք միջավայր է ստեղծվել Արմաթ ինժեներական լաբորատորիայում: Խմբավարները գոհ են սաների աշխատանքից, քանի որ ակնառու է ուսումնասիրած նյութի կիրառումը «Աղուէս» ծրագիրը յուրացնելու գործում:
«Հայ ասպետ» հեռուստածրագրի «Երևանագիտություն» խաղի կիսաեզրափակիչ փուլ անցած մեր դպրոցի թիմը մասնակցեց քառօրյա արշավի՝ կազմակերպված «Հայ ասպետ» հիմնադրամի կողմից: Ճամբարը գտնվում էր Վայոց ձոր մարզի Վերնաշեն գյուղում: Ճամբարում կազմակերպվող բազմաթիվ մրցույթներին, խաղերին զուգահեռ երեխաները այցելել են Սպիտակավոր եկեղեցի (այնտեղ է գտնվում Գարեգին Նժդեհի գերեզմանը), Թանահատ եկեղեցի, Գլաձոր թանգարան, ինչպես նաև եղել են Արենի-1 (թռչունների քարայր) քարանձավում: Այդ օրերի ընթացքում ստացած տպավորությունները, ձեռք բերած ընկերությունը դարձավ երեխաների համար իրական հարստություն:
«Այբ» հիմնադրամի կողմից կազմակերպված «Մեղու», «Ռուսական արջուկ», «Կենգուրու» մրցույթներում հաղթած աշակերտները ստացան իրենց պատվոգրերը . «Մեղու» - Արտուշ Թորոյան (3.1 դասարան), «Ռուսական արջուկ» - Էրիկա Ղոչիկյան (4.4 դասարան) և «Կենգուրու» - Աբրահամյան Նարեկ (4.1 դասարան):
|
Archives
Март 2019
|