14.06.2018թ.-ին կայացավ 9-րդ դասարանի «Մաթեմատիկա» ավարտական քննությունը: Հաջողություն ենք մաղթում մեր աշակերտներին:
0 Comments
«Ոզնի - 2018» ամենամյա համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող են ճանաչվել մեր դպրոցի 74 դասարանի աշակերտներ Քերոբյան Պարգևը և Ստեփանյան Սոնան (ուսուցիչ՝ Մ.Վարդանյան): Նրանք արժանացել են պատվոգրերի և խրախուսական մրցանակների: Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ ՏՏ ոլորտում:
Այսօր Երևանի համար 200 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները «Բաց դռներ» ծրագրի շրջանակում այցելեցին ՀՀ Ազգային ժողով: Լրագրողական օթյակից հետևելով ԱԺ նիստին՝ նրանք ականատես եղան, թե ինչպես է կատարվում քվեարկություն, ընդունվում որոշումներ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ողջունեց աշակերտներին:
Մեր երեխաները հանդիպում ունեցան ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի , ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Գևորգյանի և Ռուզաննա Մուրադյանի հետ: Երբեք չեն մոռացվի այն զգացողություններն ու տպավորությունները, որ աշակերտները ստացան Ազգային ժողովում: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կից մշակույթի կենտրոնի կողմից ամեն տարի կազմակերպվող «Իրանն իմ աչքերով» մրցույթում այս տարի հաղթել են Անժելա Նռանյանը (3-րդ դաս.), Ջուլիա Ասատրյանը (3-րդ դաս.), Անահիտ Հովհաննիսյանը (4-րդ դաս.), Տիգրան Ավետիսյանը (5-րդ դաս.), Էլեն Վարդանյանը (8-րդ դաս.), Ալեքսանդր Նազարյանը (8-րդ դաս.):
Հպարտ ենք և սրտանց շնորհավորում ենք մեր պատանի նկարիչներին: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կից մշակույթի կենտրոնն այս տարի ՝ հունիսի 10-ին, Հայաստանում պարսկերեն ուսումնասիրող դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար մեկօրյա ամառային ճամբարը կազմակերպել էր՝ համագործակցելով Արագածոտնի մարզի Կարբի գյուղի դպրոցի հետ: Մասնակիցները եղան Ծաղկեվանքում, այնուհետև «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտում անցկացրեցին օրվա երկրորդ մասը: Երեխաների (4-8-րդ դասարանների աշակերտներ)հանգիստն ու ժամանցը ուրախ անցավ. նրանք երգում էին, ասմունքում, ակտիվորեն մասնակցում կազմակերպվող հետաքրքրաշարժ և ինտելեկտուալ խաղերին: Բոլորը շատ տպավորված էին և շնորհակալ:
Մեր դպրոցի Արմաթ ինժեներական լաբորատորիայի դասերի ժամանակացույցում կատարվել են որոշակի փոփոխություններ ՝
չորեքշաբթի օրը՝ ժամը 13:00-15:00, շաբաթ օրը ՝ ժամը 11:00-13:00 , 5-րդ դասարանների (M 1 խումբ) աշակերտներ , իսկ 6-րդ դասարանների (M 2 խումբ) աշակերտները, Գալստյան Վարդուհին, Գալստյան Վլադիմիրը, (խմբավար Մկրտիչ) կգան չորեքշաբթի օրը՝ ժամը 15:30-17:30, և շաբաթ օրը՝ ժամը 13:30-15:30: հինգշաբթի օրը՝ ժամը 18:30-21:00, և շաբաթ օրը ՝ 15:30-19:00, (խմբավար Դավիթ) 7-րդ և 8-րդ դասարաննների աշակերտները , Ավետիսյան Լևոնը, Ավագյան Անին, Բաղդասարյան Աննան, Գևորգյան Վանը, Ռազմիկ Պետրոսյանը : 11.06.2018թ.-ին կայացավ 9-րդ դասարանի «Հայոց լեզու և հայ գրականություն» ավարտական քննությունը: Հաջողություն ենք մաղթում մեր աշակերտներին:
Շնորհակալություն ենք հայտնում Երևանի հ.200 հիմնական դպրոցի ծնող Արման Այվազյանին, ում կողմիցդպրոցին նվիրված <<Ձեռագիրք>> օժանդակ ձեռնարկը <<Ձեռագիր գրքեր>> շարքի առաջին հատորն է և նախատեսված է դպրոցական ցածր ու միջին դասարանների՝ իրենց ձեռագիրը և մոտորիկան զարգացնել ցանկացող երեխաների համար:
25.05.2018 թ.-ին Երևանի հ.200 հիմնական դպրոցում կայացավ 2017-2018 ուսումնական տարվա 9-րդ դասարանցիների ,, Վերջին դաս,, միջոցառումը:
Երկինք բաց թողնելով իրենց նվիրական երազանքների կապույտ ու ճերմակ պատառիկները՝ իններորդցիները հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին Հ. 200 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի առաջին դասընթացի ժամանակ խմբերին ներկայացվեց «Աղուէս» ծրագիրը, որը ծանոթացնում է ծրագրավորման հիմունքներին:
|
Archives
Март 2019
|