«Արի տուն» ծրագրի շրջանակներում թիվ 200 հիմն. դպրոցի VII 2 դասարանի աշակերտ Յուրիկ Օհանյանի մայրը՝ Սոնա Գասպարյանը 13.08-22.08.2017 թվականին հյուրընկալել էր 6 երեխա Ռումինիայից, Աբխազիայից, Թուրքիայից: Ս. Գասպարյանը սիրով ուղեկցել էր երեխաներին Չարենցի անվան դպրոց, որտեղ նրանք հայերեն են սովորել, ապա շրջել Հայաստանի տեսարժան վայրերով: Երեկոյան երեխաներին դիմավորելով Սփյուռքի նախարարության մուտքի մոտ՝ կազմակերպել է նրանց ժամանցը՝ ծանոթացնելով Երևան քաղաքի տեսարժան վայրերին: Ս. Գասպարյանը հուզմունքով ասաց, որ սիրով սպասում է նոր հյուրերի: