Հայաստանի Հանրապետության 26-րդ տարեդարձի նախօրեին Երևանի հ. 200 հիմն. դպրոցը համադպրոցական տոնական շքերթով շնորհավորեց բոլորիս պետական կարևորագույն տոնի առթիվ:
Քայլերգի հնչյունների ներքո հրապարակ էին մտնում 5-9-րդ դասարանները պետականաստեղծման գործում մեծ ավանդ ունեցող ռազմական-քաղաքական, հասարակական գործիչների խոսքն ու գործունեությունը ներկայացնող պաստառներով՝ «Մեր հայրենիքի մայրաքաղաքը սկսվում է խրամատից», «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում` դրա պակասից», «Արցախն ազատ է, քո սխրանքը՝ առասպել. սա է քո կյանքի գինը, հերո ՛ս», «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու», «Արցախն իմ տունն է, իմ Հայաստանն է» , «Սա Հայաստանն է, և վերջ»,...:
Հրապարակ բերվեց ՀՀ պետական դրոշը, հնչեց ՀՀ օրհներգը, ապա հրապարակ մտան «Լավագույն դասարան» կոչման արժանացած VII4 դասարանը և սպորտային տարբեր մրցույթներում մրցանակների արժանացած դպրոցի մարզիկներն ու շախմատիստները: Եռագույնի փողփողուն գույներով 5-րդ դասարանցիները ստացան Հայաստանի 3-րդ հանրապետության հասակակից հարազատ դպրոցի թիվը՝ 200: Ազգային երգը ռազմահայրենասիրական ոգով լցրեց հրապարակը (VIII 3), իսկ փոքրիկ երգչուհիների «Հայաստանը դու ես» կատարումը ուղեկցվեց ուրախ ծափողջույններով: Անկախությունը խորհրդանշող հրաշք աղջնակի նրբագեղ պարը ամփոփեց տոնական շքերթը: