VI 4 դասարանի ծնողական ժողովը դասղեկ Ն. Աշիկյանը «Կլոր սեղան» խորագրի ներքո կազմակերպել էր համակարգչային դասասենյակում: Ծնողական ժողովին հրավիրված էր դպրոցի տնօրեն տիկին Մ. Հովհաննիսյանը: Դասղեկը տեսանյութով ներկայացրեց տիկին Մ. Հովհաննիսյանի պաշտոնավարության ընթացքում կատարված բազմաբնույթ գործերը, դրանից բխող դասարանական աշխատանքը՝ խոսելով նաև ծնողների համագործակցության, միասնականության մասին: Ծնողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին տնօրեն տիկին Մ. Հովհաննիսյանին և ստանալով սպառիչ պատասխաններ՝ հայտնեցին իրենց շնորհակալությունը: |
0 Comments
Երևան քաղաքի 4-7-րդ դաս.-ի աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 1-ին փուլում (Դավթաշեն վարչական շրջանի դպրոցների միջև) զբաղեցնելով 1-ին տեղը՝ մեր դպրոցի թիմը (ղեկ.՝ Ռ. Սարգսյան) իրավունք էր ստացել մասնակցելու 2-րդ՝ քաղաքային փուլին:
Այսօր, 21.04.2017 թ.-ին, մրցելոով Երևան քաղաքի 12 վարչական շրջանների հաղթող թիմերի հետ՝ մեր դպրոցի՝ Դավթաշեն վարչական շրջանը ներկայացնող թիմը զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը: Երգ-երաժշտության ուսուցչուհի Լարիսա Ավետյանի «Ես սիրում եմ իմ մայրիկին» խորագրով միջոցառումը (II 3 դաս.) ձոն էր՝ նվիրված մայրերին, որը հնչեց հայ անվանի հեղինակների ստեղծագործությունների և սիրված երգերի հուզիչ ելևէջներով (հայերեն, ռոուսերեն, անգլերեն):
«Դու կարող ես» խորագիրն էր կրում այսօր Երևանի հ. 200 հիմն. դպրոցի համակարգչային դասասենյակում կայացած դաս-միջոցառումը (ուսուցիչ՝ Ռ. Սարգսյան), որին ներկա էին
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի և անատոմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր տիկին Սուսաննա Հովեյանը, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար տիկին Ռուզաննա Սարգսյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ Տիգրան Գալստյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզիկ-ուսանողներ, պարալիմպիկ մարզիկներ Գոհար Նավասարդյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Կարեն Գյուլամիրյանը: Ընդհանուր տեղեկություններ ներկայացնելով հաշմանդամության, պարալիմպիկ խաղերի մասին՝ տեսաշարով ցուցադրվեցին տարբեր սպորտաձևերում հաջողությունների հասած պարալիմպիկ մարզիկների ելույթները: Հյուրերը գովեստի և շնորհակալական խոսք ուղղեցին դպրոցի տնօրեն տիկին Մ. Հովհաննիսյանին, ուսուցչուհի Ռ. Սարգսյանին, աշակերտներին (IX ա, բ): Երևանի հ. 200 հիմն. դպրոցում տեղի ունեցավ գարնանային շաբաթօրյակ և ծառատունկ, որին մասնակցեցին 7-9-րդ դասարանների աշակերտները, դասղեկները, ուսուցիչներ:
Զատկի խորհուրդը, Երևանի հ. 200 հիմնական դպրոցի դասարաններում (IX Բ, III 3, 4, 5, II 4) թևածելով, ծավալվեց՝ բոլորին հավաքելով ազգային կոլորիտով ձևավորված սրահում: Բնության արթնացման, Քրիստոսի հարության այս տոնը տեխնոլոգիայի ուսուցչուհի Օվսաննա Առաքելյանի ձեռքի հրաշալի աշխատանքների շնորհիվ առարկայացավ բազմաթիվ ցուցանմուշներում:
Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոն
Երևանի հ. 200 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճը բոցավառվել էր ծիրանագույն ծաղկունքի հրավառությամբ՝ անգլերենի ուսուցչուհի Կարինե Գրիգորյանի հոգու և մտքի նրբերանգներով վերաիմաստավորելով մայրության և գեղեցկության ապրիլյոթյան հանդիսությունը: Հայերեն և անգլերեն մաղթանքները, լատիներեն հնչող «Ավե Մարիան» բեմից և դահլիճից իրար միախառնված հուզմունքն ու սիրառատ հայացքները ոգի տվեցին այս տոնին: Այսօր Երևանի հ. 200 հիմնական դպրոց էին այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ տիկին Գայանե Սողոմոնյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Սաջադին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը կից Մշակույթի կենտրոնի խորհրդական պարոն Մաջիդ Մեշքին և հարգարժան շատ այլ հյուրերի՝ ներկա լինելու հայ և իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Սեր անունով ծերունին» ներկայացմանը:
Բարեկամությունը միշտ էլ հաստատուն է իր գործերով, լինի դա մշակույթի ոլորտում, կրթության, թե տնտեսության: Գործն է բարեկամության զարգացման պայմանը, որ գալիս է դարերի խորքից ՝ դառնալով հայ-իրանական հարաբերությունների լավագույն շարունակությունը: Այսօր աշակերտների շուրթերից ոսկեղենիկ հայերենին համահունչ պարսից քաղցր լեզվով արտասանված մարդկային հոգու և մտքի թարգմաններ Սաադու, Հաֆեզի քառյակները ասես Կապույտ գմբեթի ջնարակված նախշերից արձագանքող մեղեդի լինեին: Սիրով հաստատված բարեկամությունը, իրոք, մնայուն արժեք է ողջ մարդկության համար: Երևանի հ. 200 հիմն. դպրոցի 9-րդ դասարանցիները 27.03.2017թ.-ին այցելել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարան, որտեղ ներկայացված են համալսարանի այն շրջանավարտները, որոնք այսօր ճանաչված են ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս, իսկ Խաչատուր Աբովյանի 3D պատկերի շուրթերից հնչած հայապահպան գաղափարները մեծ տպավորություն են գործել երեխաների վրա:
|
Categories |