Այսօր՝ մայիսի 15-ին հանդիսությունների դահլիճում մեր դպրոցը, իր հարուստ ներկապնակի շռայլ երանգներով ներկայանալով , կարևորեց աշակերտ-դպրոց-ծնող կապը: «ՈՍԿԵ ԹԵՎԵՐ»-ը մեծ խորհուրդ ունի իր մեջ. այն նպատակի ուղի է բացում 2017-2018 ուստարվա ավարտին բազմապատկելու հատկապես ուսումնական հաղթանակները: