06.05.2017թ-ին Երևանի հ. 200 հիմնական դպրոցում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված դաս-միջոցառում «Այվազովսկին իմ կյանքում» խորագրով (կազմ.՝ Ա. Նարինյան), որի նպատակն էր նոր ձևավորվող սերնդի մեջ հայրենասիրություն արմատավորելն ու հայրենասիրություն նպաստավորելը:
0 Comments
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ տիկին Գ. Սողոմոնյանը Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում շնորհեց երրորդ կարգի դիպլոմ մեր դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նարե Ներսեսյանին 2016-2017 ուստարվա ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլում «Հայոց եկեղեցու պատմություն» և «Պատմություն» առարկաներից ցուցաբերած գերազանց արդյունքների համար: 02.05.2017թվ-ին 6 5 դասարանը այցելել էր DASARAN.am: Դասարանին ներկայացվեց գրասենյակը, կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ, որի ժամանակ հաղթեց Իշխան Թովմասյանը, իսկ խաղի կիսաեզրափակիչ դուրս եկած 5 ակտիվ մասնակիցները ստացան նվերներ:
05.05.2017 թվ-ին դպրոցի հանդիսությունների դահլիճում կայացած «Արիության դաս» միջոցառումը՝ կազմակերպված սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա. Սողոմոնյանի և ուսուցչուհի Ն. Աշիկյանի կողմից, ևս մեկ հնարավորւթյուն էր փառաբանելու հայ զինվորին, նրա հայրենասեր ոգին, հայոց բանակի անպարտելիությունը:
05.05.2017 թվ-ին տեղի ունեցավ 2 5 դասարանի աշակերտոուհի Նարե Գևորգյանի նկարների ցուցահանդես-վաճառքը, որի ժամանակ վաճառված նկարների գումարը փոքրիկ նկարչուհին սիրով նվիրեց «Արիության դաս» միջոցառման պատվավոր հյուր, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից,«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Հարություն Բադալյանին, դրամական պարգև ստացավ նաև մեր մյուս հյուրը՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալակիր Կարեն Մելքոնյանը:
03.04.2017թ.-ին III 4 դասարանում տեխնոլոգիայի դասաժամը վերածվել էր խոհարարական մրցույթի որտեղ բոլոր թիմերը զբաղեցրերցին պատվավոր առաջին տեղը:
|
Archives
Март 2019
|