Այսօր մեր հարազատ կրթօջախում տեղի ունեցավ ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 60-ամյակին նվիրված դաս-միջոցառում: Աշակերտները ներկայացրեցին մեծ հրամանատարի կյանքն ու գործունեությունը՝ ևս մեկ անգամ կարևորելով Ավոյի վաստակն ու ներդրումը Արցախի ազատագրման, հայկական կանոնավոր բանակի կայացման գործում: Միջոցառման մասնակիցները դիտեցին «Մոնթե՝ Ցեղին սիրտը» ֆիլմը, որը ներկայացնում էր նրա կյանքի անցած ուղին (մասնակիցներ՝ աշակերտական խորհուրդ, ուսուցիչ՝ Ա. Սողոմոնյան):