Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, այցելելով դպրոց, ֆեդերացիայի կողմից սիրով փոխանցեց նվեր մարզագույք՝ վոլեյբոլի գնդակներ և ցանց՝ նպատակ ունենալով զարգացնել սպորտաձևի դրվածքը դպրոցում: Հանդիպումը նշանավորվեց նաև 4-3-րդ և 5-3-րդ դասարանների աշակերտների հետ կազմակերպված խաղով: