Այսօր Երևանի համար 200 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները «Բաց դռներ» ծրագրի շրջանակում այցելեցին ՀՀ Ազգային ժողով: Լրագրողական օթյակից հետևելով ԱԺ նիստին՝ նրանք ականատես եղան, թե ինչպես է կատարվում քվեարկություն, ընդունվում որոշումներ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ողջունեց աշակերտներին:
Մեր երեխաները հանդիպում ունեցան ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի , ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Գևորգյանի և Ռուզաննա Մուրադյանի հետ:
Երբեք չեն մոռացվի այն զգացողություններն ու տպավորությունները, որ աշակերտները ստացան Ազգային ժողովում: