Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կից մշակույթի կենտրոնն այս տարի ՝ հունիսի 10-ին, Հայաստանում պարսկերեն ուսումնասիրող դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար մեկօրյա ամառային ճամբարը կազմակերպել էր՝ համագործակցելով Արագածոտնի մարզի Կարբի գյուղի դպրոցի հետ: Մասնակիցները եղան Ծաղկեվանքում, այնուհետև «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտում անցկացրեցին օրվա երկրորդ մասը: Երեխաների (4-8-րդ դասարանների աշակերտներ)հանգիստն ու ժամանցը ուրախ անցավ. նրանք երգում էին, ասմունքում, ակտիվորեն մասնակցում կազմակերպվող հետաքրքրաշարժ և ինտելեկտուալ խաղերին: Բոլորը շատ տպավորված էին և շնորհակալ: