Չարենցը՝ մի երգեցիկ եղեգ ......
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
Եղիշե Չարենց
Մարդկանց մեջ Չարենցը մենակ, մարդկանց մեջ Չարենցը բոլորի հԵտ և նրանց համար տառապող ու տագնապած: Ղարսում ծնված պոետի համար աշխարհը Հայրենիք էր, ինքը՝ այդ Հայրենիքով լցված մի պոետ, որ իր տաղանդի լիաձայն հնչեղությամբ ներշնչուն տողեր էր նվիրում բոլորիս:
Ապրիլի 13-ին մեր դպրոցում տեղի ունեցավ <<Չարենցյան ընթերցումներ>>՝ նվիրված Չարենցի 115 -ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Հանրակրթության վարչության Դավիթաշեն և Աջափնյակ համայնքների համակարգող տիկին Ռ.Սամվելյանը, Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լ.Հակոբյանը, ինչպես նաև հ.189 ավագ դպրոցի աշակերտները: Հանդիպումն անցավ հետաքրքիր և ջերմ մթնոլորտում: Երկու դպրոցների երեխաներն էլ ակտիվորեն մասնակցեցին երկխոսությանը, պատասխանեցին հարցերին, արտասանեցին Չարենցի իրենց նախընտրած բանաստեղծությունները:
Տեսանյութը տես.........