Այսօր 4.5 դասարանը (դասղեկ Լ. Բաբայան) «Մարդը բնության մասնիկն է» խորագրով դաս-միջոցառման ընթացքում վեր հանեց «Բնության ուժը անսահման է», « Առաջընթացը բնության օրենքն է, «Վնասում ես բնությունը, վնասում ես քեզ» կարևոր գաղափարներ:
Հայաստանում ԻԻՀ դեսպանատանը կից մշակույթի կենտրոնի նորանշանակ տնօրեն պարոն Հեյդարին, այցելելով մեր դպրոց, ներկա եղավ պարսկերենի ուսուցչուհի Ն. Պետրոսյանի «Սովորում ենք պարսկերեն» վերնագրով բաց դասին (3.3 դասարան) նպատակ ունենալով ծանոթանալ պարսկերենի ուսուցման դրվածքին և երեխաների գիտելիքներին: Իր հիացմունքը պարոն Հեյդարին հայտնեց տնօրեն տիկին Մ. Հովհաննիսյանին իր շնորհակալական խոսքով:
Եվրասիա միջազգային համալսարանի կողմից «Հայաստանի երեք հանրապետությունները նորագույն ժամանակաշրջանում» թեմայով կազմակերպված Աշակերտական գիտաժողովին մեր դպրոցից մասնակցած աշակերտուհի Հռիփսիմե Զաքարյանի «Հայաստանի երրորդ հանրապետությունը 1990-ական թթ. սկզբներին» հոդվածը, ընտրվելով լավագույնների շարքում, տպագրվել է Աշակերտական գիտաժողովի հոդվածների ժողովածուոււմ, որի շնորհանդեսը տեղի ուեցավ 26.01.2018թ.-ին Եվրասիա միջազգային համալսարանում:
Այսօր կայացավ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ կազմակերպված «Սուրբ Սարգիս Զորավարը, նրա զինվորները և Մարտիրոս որդին» խորագրով նկարչական ցուցահանդեսը:
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կից մշակույթի կենտրոնի կողմից հայտարարված «Իրանն իմ աչքերով» նկարչության և շարադրության մրցույթը անցկացվելու է Իրանում: Երևանի հ. 200 հիմն. դպրոցական փուլի աշխատանքներն ամփոփվել են և ներկայացվել է երեխաների նկարների ցուցահանդես:
Ամանորին ընդառաջ՝ 21.12.2017թ.-ին դպրոցի հանդիսությունների դահլիճում ամփոփվեց մեկ տարվա ընթացքում կատարված ողջ աշխատանքը, որը հնարավորություն տվեց տարին համարել հաջողակ: Պատվոգրեր հանձնվեցին «Լիրիկա» ասմունքի հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնում պատվավոր տեղեր զբաղեցրած, Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ստեղծագործական մրցույթին մասնակցած աշակերտներին, ամանորյա ձևավորման մրցույթում հաղթած դասարանների դասղեկներին:
Երեխաների ամանորյա սրտաբուխ մաղթանքները տոնական տրամադրություն հաղորդեցին միջոցառմանը: «Գիտակների ակումբ» վիկտորինայի 1-ին փուլի 3-րդ խաղը տեղի ունեցավ 08.12.2017թ.-ին, որին մասնակցեցին 8-րդ դաս. աշակերտներից ձևավորված «Նեպտուն» և «Սատուրն» թիմերը: Վիկտորինայի հարցերը կազմված էին «Հայոց լեզու», «Գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» «Աշխարհագրություն», «Քիմիա», «Ռուսաց լեզու» «Անգլերեն» , «Ֆիզիկիա»,« Կենսաբանոություն»,« Պատմություն» առարկաներից:
Հաղթեց «Նեպտուն» թիմը: |
Archives
Март 2019
|