0 Comments
Այսօր տեղի ունեցավ օրինակելի-փորձարարական դաս «Կենսաբանություն» առարկայից «Թռչուններ» թեմայով (7.2 դասարան, ուս.՝ Գ. Գրիգորյան):
«Աստվածաշնչյան պատմություն» խորագրով միջոցառումը (V 3 դաս., ուս.՝ Ն. Պետրոսյան, Ա. Գալստյան) իրապես հաղորդություն էր Նոր կտակարանից բխող ճշմարտության և Զատկի տոնի խորհրդին:
«Սուրբ Զատիկ» դաս-միջոցառումը միավորել էր դպրոցի IV 1 և IV 2 դասարաններին (ուս.՝ Օ. Առաքելյան, Մ. Հովհաննիսյան, Ք. Սարգսյան)՝ ներկայացնելու բնության արթնացման, Քրիստոսի հարության հրաշալի տոնը: ՀՀ արտակարկգ իրավիճակների նախարարության հատուկ հրշեջ ջոկատի (Դավթաշեն) կողմից 05.03.2018թ.-ին դպրոցում իրականացվեց հատուկ տակտիկական ուսումնական վարժանք «Դպրոցի անձնակազմի տարհանման կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով:
Երգ-երաժշտության ուսուցչուհի Լարիսա Ավետյանի «Ժողովրդական երգը դասական ստեղծագործությունների մեջ» խորագրով բաց դասի նպատակն էր՝ երեխաներին ծանոթացնել ժողովրդական երգի դերին դասական երաժշտության մեջ, և թե ինչպես է դասական երաժշտության միջոցով հայկական ժողովրդական երգը տարածվել ամբողջ աշխարհով (II 3 դաս.):
Այսօր Երևանի հ. 200 հիմն. դպրոցի համակարգչային դասասենյակում անցկացվեց դաս-միջոցառում ռուսաց լեզվից, որին մասնակցեցին 7.4 և 7.5 դասարանների աշակերտները (դասավանդող ուսուցիչներ՝ Ռ. Ավետիսյան, Ա. Մինասյան)՝ փոքրիկ բեմադրություններով ներկայացնելով Իվան Կռիլովի առակները:
|
Archives
Март 2019
|