Երգ-երաժշտության ուսուցչուհի Լարիսա Ավետյանի «Ժողովրդական երգը դասական ստեղծագործությունների մեջ» խորագրով բաց դասի նպատակն էր՝ երեխաներին ծանոթացնել ժողովրդական երգի դերին դասական երաժշտության մեջ, և թե ինչպես է դասական երաժշտության միջոցով հայկական ժողովրդական երգը տարածվել ամբողջ աշխարհով (II 3 դաս.):
0 Comments
Այսօր Երևանի հ. 200 հիմն. դպրոցի համակարգչային դասասենյակում անցկացվեց դաս-միջոցառում ռուսաց լեզվից, որին մասնակցեցին 7.4 և 7.5 դասարանների աշակերտները (դասավանդող ուսուցիչներ՝ Ռ. Ավետիսյան, Ա. Մինասյան)՝ փոքրիկ բեմադրություններով ներկայացնելով Իվան Կռիլովի առակները:
Այսօր 4.5 դասարանը (դասղեկ Լ. Բաբայան) «Մարդը բնության մասնիկն է» խորագրով դաս-միջոցառման ընթացքում վեր հանեց «Բնության ուժը անսահման է», « Առաջընթացը բնության օրենքն է, «Վնասում ես բնությունը, վնասում ես քեզ» կարևոր գաղափարներ:
Հայաստանում ԻԻՀ դեսպանատանը կից մշակույթի կենտրոնի նորանշանակ տնօրեն պարոն Հեյդարին, այցելելով մեր դպրոց, ներկա եղավ պարսկերենի ուսուցչուհի Ն. Պետրոսյանի «Սովորում ենք պարսկերեն» վերնագրով բաց դասին (3.3 դասարան) նպատակ ունենալով ծանոթանալ պարսկերենի ուսուցման դրվածքին և երեխաների գիտելիքներին: Իր հիացմունքը պարոն Հեյդարին հայտնեց տնօրեն տիկին Մ. Հովհաննիսյանին իր շնորհակալական խոսքով:
|
Archives
Март 2019
|