«Զանգակի տնակի» գրքերը հաճույքով ընթերցում են դպրոցի բազմաթիվ աշակերտներ, և գրադարանավարուհի Ա.Նարինյանը 7-1 դասարանի աշակերտների օգնությամբ այսօր ներկայացրեց Ուիլիամ Շեքսպիր «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը»,Ռոբերտ Լյուիս Ստիվենսոն«Գանձերի կղզին»բեմադրություն-մանրապատումներ:
0 Comments
Երևանի հ.200 հիմն. դպրոցում փետրվարի 8-ին կայացավ 9-րդ դասարանների ծնողական ժողով, որի նպատակն էր ներկայացնել միասնական ավարտական և պետական ավարտական քննություններին 9-րդ դասարանցիներին նախապատրաստելու աշխատանքների արդյունքները, որոնց մասին խոսեցին քննական առարկաները դասավանդող ուսուցիչները: Աշխատանքները շարունակվում են:
Դավթաշենի գրադարանի աշխատակիցները գիրք նվիրելու տոնին ընդառաջ գրքեր նվիրեցին դպրոցի «Հայ ասպետ» հեռուստախաղին մասնակցած աշակերտներին:
Երևանի հ.200 հիմնական դպրոցի աշակերտ Արմեն Գալաջյանը հանդես է եկել Արագ շախմատի տղամարդկանց Հայաստանի կիսաեզրափակչում, անցել բարձրագույն լիգա և խաղացել գրոյսմաստերների՝ շախմատի վարպետների հետ՝ ցուցաբերելով լավագույն արդյունք: Արմենը պատրաստվում է շախմատի Հայաստանի առաջնությանը: Շնորհավորում ենքԱրմենին և ցանկանում նորոնոր հաղթանակներ շախմատային աշխարհում:
Երևանի հ. 200 հիմն. դպրոցի հավաքական թիմը 2019թ.- ի հունվարի 20-ին մասնակցեց«Հայաստանի Ժամանակակից Հնգամարտի Ազգային Ֆեդերացիայի » կողմից թվականին կազմակերպվող «Վազք-Լազերային հրաձգություն» մարզաձևի դպրոցականների առաջնությանը՝ ցուցաբերելով հետևյալ արդյունքը՝ երկու I տեղ՝ Հարությունյան Մարատ, Վարդանյան Ռուզաննա: Երկու II տեղ՝ Հարությունյան Յուրիկ, Եղիազարյան Տաթև: Երկու III տեղ՝ Սարգսյան Ալեքս, Ավետիսյան Սիլվի:
Հունվարի 18-ին Երևանի հ.200 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները փոխտնօրեն Ա.Կոստանդյանի հետ այցելեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ՝ ծանոթանալու ֆակուլտետում կազմակերպվող աշխատանքներին, ուսանողական կյանքին և դիտելու հետաքրքրաշարժ փորձեր՝ կազմակերպված քիմիական ֆակուլտետի դասախոսների կողմից: Այցի նպատակն էր դպրոցի ապագա շրջանավարտներին ուղղորդել հետագա ուսումը ճիշտ կազմակերպելու և մասնագիտական կողմնորոշումը նպատակային դարձնելու գործում:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, այցելելով դպրոց, ֆեդերացիայի կողմից սիրով փոխանցեց նվեր մարզագույք՝ վոլեյբոլի գնդակներ և ցանց՝ նպատակ ունենալով զարգացնել սպորտաձևի դրվածքը դպրոցում: Հանդիպումը նշանավորվեց նաև 4-3-րդ և 5-3-րդ դասարանների աշակերտների հետ կազմակերպված խաղով:
Երևանի հ.200 հիմնական դպրոցը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, իր շնորհակալությունն է հայտնում «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանին մեր համագործակցությունը բարձր գնահատելու համար:
Այսօր անդրադարձ կատարելով սեպտեմբերի 1-ի վառ դրվագներին՝ ցանկանում ենք նշել, որ նոր ուսումնական տարվա առաջին օրը ներդաշնակ է աշխատանքային ցանկացած օրվա՝ լի նպատակներով, ուսումնական հաջողություններվ և կատարած աշխատանքի բերկրանքով:
https://www.youtube.com/watch?v=2Plrhq-RFUQ&feature=youtu.be Տեղեկանք առաջին (01.01.2018-31.03.2018) և երկրորդ (01.04.2018-30.06.2018) եռամսյակների դպրոցի բյուջեի և ծախսերի կատարման մասին:
|
Archives
Март 2019
|