Հունվարի 18-ին Երևանի հ.200 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները փոխտնօրեն Ա.Կոստանդյանի հետ այցելեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ՝ ծանոթանալու ֆակուլտետում կազմակերպվող աշխատանքներին, ուսանողական կյանքին և դիտելու հետաքրքրաշարժ փորձեր՝ կազմակերպված քիմիական ֆակուլտետի դասախոսների կողմից: Այցի նպատակն էր դպրոցի ապագա շրջանավարտներին ուղղորդել հետագա ուսումը ճիշտ կազմակերպելու և մասնագիտական կողմնորոշումը նպատակային դարձնելու գործում: