«Հայ ասպետ» հեռուստածրագրի «Երևանագիտություն» խաղի կիսաեզրափակիչ փուլ անցած մեր դպրոցի թիմը մասնակցեց քառօրյա արշավի՝ կազմակերպված «Հայ ասպետ» հիմնադրամի կողմից: Ճամբարը գտնվում էր Վայոց ձոր մարզի Վերնաշեն գյուղում: Ճամբարում կազմակերպվող բազմաթիվ մրցույթներին, խաղերին զուգահեռ երեխաները այցելել են Սպիտակավոր եկեղեցի (այնտեղ է գտնվում Գարեգին Նժդեհի գերեզմանը), Թանահատ եկեղեցի, Գլաձոր թանգարան, ինչպես նաև եղել են Արենի-1 (թռչունների քարայր) քարանձավում: Այդ օրերի ընթացքում ստացած տպավորությունները, ձեռք բերած ընկերությունը դարձավ երեխաների համար իրական հարստություն: