Բարի հիշեք ինձ Ձեր սրտում......
Վ.Տերյան
Մի մռայլ, անձրևոտ օր էր: Եղանակը կարծես գուշակել էր 8-րդցիների հոգեվիճակը. այն տերյանական էր: Նրանք պատրաստել էին գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Վ.Տերյանին:
Ցերեկույթի ընթացքում ներկայացվեց Վ.Տերյանի կյանքն ու ստեղծագործական ուղին, հնչեցին սիրված բանաստեղծություններ: Հիացմունք պատճառեց աշակերտների և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լ.Սահակյանի համատեղ ուժերով պատրաստված երաժշտական տեսաֆիլմը:
Միջոցառման ավարտին անակնկալ մատուցեց 8-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ստեփանյանը` արտասանելով իր իսկ գրած բանաստեղծությունը` նվիրված Վ.Տերյանին:
Նկարները տես.....