Երկխոսությունը կայացավ.....
«Աշակերտ, ոստիկան, զինվոր` հայրենիքի նվիրյալ» ծրագրի շրջանակներում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների բոլոր դպրոցականներից 5-ական աշակերտներ մեր դպրոցում հանդիպում ունեցան Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ տիկին Գ. Սողոմոնյանի, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ Նելլի Դուրյանի, ավագ զինղեկ գնդապետ Մուրադյանի և այլ հյուրերի հետ` կլոր սեղանի շուրջ:
Հանդիպման նպատակն էր նման միջոցառման միջոցով աջակցել հանրակրթական դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև անչափահասների հնարավոր քրեածին արարքների դրսևորումների կանխարգելմանը:
-Բարեկամ դարձնելով դպրոցականին և ոստիկանին` մենք կբացառենք այն հանցագործությունները, որ առանց գիտակցելու կամ այլ պատճառներով կարող է թույլ տալ անչափահասը,- նշեց տիկին Գայանե Սողոմոնյանը:
Երկխոսության ժամանակ անդրադարձան նաև անչափահասների դաստիարակության ևս մեկ գործոնի` բանակի կարևորության հարցին: :
-Երեխան պետք է գիտակցի, որ ինքը բանակի համար կարևոր մարդ է, պիտի գնահատի իր մասնակցությունը բանակին և ծառայությանը հայրենիքին,- ասում էր տիկին Գ.Սողոմոնյանը:
Երկխոսությունն անցավ ջերմ մթնոլորտում: Աշակերտներին հուզող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, որոնք այդ տարիքի երեխաների համար նաև խորհուրդ են:
Նկարները տես........
Տեսանյութը տես.......