Եվրասիա միջազգային համալսարանի կողմից «Հայաստանի երեք հանրապետությունները նորագույն ժամանակաշրջանում» թեմայով կազմակերպված Աշակերտական գիտաժողովին մեր դպրոցից մասնակցած աշակերտուհի Հռիփսիմե Զաքարյանի «Հայաստանի երրորդ հանրապետությունը 1990-ական թթ. սկզբներին» հոդվածը, ընտրվելով լավագույնների շարքում, տպագրվել է Աշակերտական գիտաժողովի հոդվածների ժողովածուոււմ, որի շնորհանդեսը տեղի ուեցավ 26.01.2018թ.-ին Եվրասիա միջազգային համալսարանում:
0 Comments
Հայոց բանակի 26-ամյակի կապակցությամբ դպրոցի 2-9-րդ դասարանների աշակերտների կողմից «Սպասում ենք քեզ, հա՛յ զինվոր» վերնագրով գրված նամակները շուտով կհասնեն հայրենիքի սահմանին կանգնած հերոսներին:
Այսօր կայացավ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ կազմակերպված «Սուրբ Սարգիս Զորավարը, նրա զինվորները և Մարտիրոս որդին» խորագրով նկարչական ցուցահանդեսը:
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կից մշակույթի կենտրոնի կողմից հայտարարված «Իրանն իմ աչքերով» նկարչության և շարադրության մրցույթը անցկացվելու է Իրանում: Երևանի հ. 200 հիմն. դպրոցական փուլի աշխատանքներն ամփոփվել են և ներկայացվել է երեխաների նկարների ցուցահանդես:
|
Categories |