«Վնասակար երևույթներ» թեմայով իր հերթական դասընթացը 8-9-րդ դասարանցիների հետ վարեց ՀՀ ոստիկանության ԱԳԲ տեսուչ Հակոբ Ոսկանյանը: Աշակերտները ստացան իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները:
0 Comments
«Գիտակների ակումբ» վիկտորինայի 1-ին փուլի 3-րդ խաղը տեղի ունեցավ 08.12.2017թ.-ին, որին մասնակցեցին 8-րդ դաս. աշակերտներից ձևավորված «Նեպտուն» և «Սատուրն» թիմերը: Վիկտորինայի հարցերը կազմված էին «Հայոց լեզու», «Գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» «Աշխարհագրություն», «Քիմիա», «Ռուսաց լեզու» «Անգլերեն» , «Ֆիզիկիա»,« Կենսաբանոություն»,« Պատմություն» առարկաներից:
Հաղթեց «Նեպտուն» թիմը: Երևանի հ. 200 հիմն. դպրոցում տեղի ունեցավ «Գիտակների ակումբ» վիկտորինայի 1-ին փուլի 1-ին խաղը, որին մասնակցեցին 6-րդ դաս. աշակերտներից ձևավորված «Լուսին» և «Արև» թիմերը: Վիկտորինայի հարցերը կազմված էին «Մայրենի», «Մաթեմատիկա», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Ռուսաց լեզու» և «Անգլերեն» առարկաներից:
Վաստակած միավորներով հաղթեց «Լուսին» թիմը, սակայն երկու թիմերում էլ կային անհատական հաշվարկով բարձր միավորներ հավաքած մասնակիցներ: Երևանի հ. 200 հիմն. դպրոցի բազմամասնագիտական թիմի կողմից Հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված «Հեքիաթների աշխարհում» խորագրով միջոցառումը նպատակ ուներ հեքիաթի լեզվով ևս մեկ անգամ անդրադառնալու հանդուրժողականության, համագործակցության, փոխըմբռնման դրույթներին:
Դեկտեմբերի 1-ին մեր դպրոցում տեղի ունեցած քննարկումը նվիրված էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Երեխաները նյութերը պատրաստել էին ինֆորմատիկայի ուսուցչուհի Մ. Վարդանյանի և հոգեբան Ն. Նաջարյանի օգնությամբ օգտվելով՝ teensLIVE.am կայքից:
Դեկտեմբերի 1-ին Երևանի հ. 200 հիմն. դպրոց այցելեց Երևան քաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ խորհրդական Գոռ Վարդանյանը՝ ներկա լինելու սպորտլանդիայի 12-13 տարեկանների միջև կազմակերպված դպրոցական մրցույթին:
Սիրելի մարզիկի ներկայությունը ավելի ոգևորեց «Վան» և «Անի» թիմերին՝ ցուցադրելու իրենց սպորտային ունակությունները: |
Categories |