Լիսայի հետ ծանոթացա Ծաղկաձորում՝ «Կարմիր խաչի» կողմից կազմակերպած սիրիահայերի և հայաստանցի երեխաների մերձեցման և ինտեգրման ծրագրով: Լիսան նոր էր հայրենադարձվել Դամասկոսից և այնքան էլ լավ չէր խոսում հայերեն: Սկզբում մենք հաղորդակցվում էինք անգլերեն և հայերեն: Ծանոթությունից հետո մենք ընկերացանք և սկսեցինք շփվել հետագայում Երևանում, երբ նա իր մայրիկի ուղեկցությամբ եկավ մեր տուն: Պարզվեց, որ Լիսան ծագումով կիսահայ- կիսաարաբուհի է, սակայն մայրիկը՝ Սևանը, նրան և քրոջը սովորեցրել է հայերեն /մայրենի/ լեզուն: Լիսան արդեն կապվել է Հայաստանին, սիրում է իր հայրենիքը: Ծնողներս նրան սիրում են ընտանիքի հարազատ անդամի նման: Այժմ մեր ընտանիքները բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ են: Մենք հաճախակի հանդիպում ենք տարբեր միջոցառումների, առիթների ժամանակ և դա արդեն մեր սովորական առօրյան է դարձել: «Իմ Հայաստան» խորագրով նկարչական մրցույթում Լիլիթ Ավդալյանի՝ «լավագույն» ճանաչված նկարը ներկայացվել է «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»
Ս.թ. նոյեմբերի 8-ին Երևանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց հանրապետության դպրոցների շախմատային օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլը: Մեր դպրոցի հավաքականը՝ բաղկացած 4 հոգուց /Խաչատրյան Էդմոն, Գալաջյան Արմեն, Խաչատրյան Էրիկ, Մելիքյան Արևիկ/ զբաղեցրեց 4-րդ տեղը: Այս անգամ Երևանի հ. 200 հիմնական դպրոցի 6-ի 4-րդ դասարանի աշակերտները հյուր էին գնացել dasaran.am գրասենյակ: Նրանք մրցեցին իրենց գիտելիքներով, նոր գիտելիքներ ձեռք բերեցին ու առավել պայծառ դարձրեցին Dasaran-ն իրենց ծիծաղով |
Categories |