Մեր դպրոցի 3 աշակերտներ՝ Էրիկ Խաչատրյանը, Արմեն Գալաջյանը և Էդմոն Խաչատրյանը անցան հանրապետական փուլ, իսկ Արմեն Գալաջյանը լրացրեց նաև որակավորման առաջին աստիճանը: Нажмите здесь, чтобы отредактировать. ԻԻՀ Հեղափոխության 37-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Կառավարության Ընդունելության տանը կազմակերպված միջոցառմանը «Շահիդ Ֆահմիդե»կրթահամալիրի սաների հետ համատեղ մասնակցեցին նաև Երևանի հ. 200 հիմնական դպրոցի աշակերտները՝ կատարելով Հայաստանի Հանրապետության հիմնը /հայերեն/ և Իրանի Իսլամական Հանրապետության հիմնը /պարսկերեն/. Իշխան Թովմասյան /5-րդ դասարան/ Տարոն Պողոսյան /5-րդ դասարան/ Արևիկ Մելիքյան /6-րդ դասարան/ Սուսաննա Մհերյան /6-րդ դասարան/ Սաթենիկ Եղիազարյան /6-րդ դասարան/ Մոնիկա Դանիելյան /8-րդ դասարան/ Մերի Հակոբյան /8-րդ դասարան/ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հայոց պետական խորհրդանիշեր» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում: Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների /8-րդ դասարանի աշակերտների/ շրջանում ազգային պետական խորհրդանիշերի արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայոց մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը: Մեր դպրոցից մրցույթին մասնակցեցին 8-րդ դասարանի աշակերտներ Լիլիթ Ավդալյանը, Էլեն Մհրյանը, Մոնիկա Դանիելյանը, Ալլա Շեգունցը, Էլեն Գրիգորյանը: Հաղթող ճանաչվեց Լիլիթ Ավդալյանի պաստառը, որն էլ տրամադրվեց տարածքի դպրոց- կենտրոն /հ. 155 դպրոց/:
|
Categories |