Երևանի հ. 200 հիմն. դպրոցի հավաքական թիմը 2019թ.- ի հունվարի 20-ին մասնակցեց«Հայաստանի Ժամանակակից Հնգամարտի Ազգային Ֆեդերացիայի » կողմից թվականին կազմակերպվող «Վազք-Լազերային հրաձգություն» մարզաձևի դպրոցականների առաջնությանը՝ ցուցաբերելով հետևյալ արդյունքը՝ երկու I տեղ՝ Հարությունյան Մարատ, Վարդանյան Ռուզաննա: Երկու II տեղ՝ Հարությունյան Յուրիկ, Եղիազարյան Տաթև: Երկու III տեղ՝ Սարգսյան Ալեքս, Ավետիսյան Սիլվի:
0 Comments
Հունվարի 18-ին Երևանի հ.200 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները փոխտնօրեն Ա.Կոստանդյանի հետ այցելեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ՝ ծանոթանալու ֆակուլտետում կազմակերպվող աշխատանքներին, ուսանողական կյանքին և դիտելու հետաքրքրաշարժ փորձեր՝ կազմակերպված քիմիական ֆակուլտետի դասախոսների կողմից: Այցի նպատակն էր դպրոցի ապագա շրջանավարտներին ուղղորդել հետագա ուսումը ճիշտ կազմակերպելու և մասնագիտական կողմնորոշումը նպատակային դարձնելու գործում:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, այցելելով դպրոց, ֆեդերացիայի կողմից սիրով փոխանցեց նվեր մարզագույք՝ վոլեյբոլի գնդակներ և ցանց՝ նպատակ ունենալով զարգացնել սպորտաձևի դրվածքը դպրոցում: Հանդիպումը նշանավորվեց նաև 4-3-րդ և 5-3-րդ դասարանների աշակերտների հետ կազմակերպված խաղով:
Երևանի հ.200 հիմնական դպրոցը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ, իր շնորհակալությունն է հայտնում «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանին մեր համագործակցությունը բարձր գնահատելու համար:
|
Categories |