Դպրոցական փուլն ամփոփվեց հոկտեմբերի 18-ին: Աշխատանքները բազմաթիվ էին, բազմաբնույթ ու բազմաբովանդակ: Լավագույն նկարները ներկայացվեցին Հայաստանի վերկանգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին: Արդյունքները կամփոփվեն նոյեմբերի վերջին:
2013թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանի վերկանգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության և բնապահպանական թեմաներով կազմակերպված նկարչական աշխատանքների մրցույթին մեր դպրոցից իրենց մասնակցությունը ցուցաբերեցին բազմաթիվ աշակերտներ: Դպրոցական փուլն ամփոփվեց հոկտեմբերի 18-ին: Աշխատանքները բազմաթիվ էին, բազմաբնույթ ու բազմաբովանդակ: Լավագույն նկարները ներկայացվեցին Հայաստանի վերկանգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին: Արդյունքները կամփոփվեն նոյեմբերի վերջին:
0 Comments
Էրեբունի –Երևան -2795 տոնակատարության միջոցառումների շարքում իրավամբ իր արժանի տեղը զբաղեցրեց հ. 200 հիմնական դպրոցում կազմակերպված «Իմ սրտի ուղեկից Երևան» խորագրով միջոցառումը: Աշակերտներից յուրաքանչյուրը, անգամ ներկա տնօրինությունը, ուսուցիչները, ծնողները մի-մի Երևան էին, և բոլորը միասին մեկ Երևան՝ իր հին ու նորով, իր վերհուշով, ներկայով և այս օրով: Այդ օրը ռադիոհանգույցով հնչող բոլոր երգերը նվիրված էին քաղաքների մայր Երևանին: Հոկտեմբերի 12, 2013թ. Ողջու՜յն, սիրելի՜ քաղաք: Հ. 200 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը և աշակերտները մասնակցեցին քաղաքապետարանի մոտ մեկնարկած գլխավոր տոնակատարություններին: Մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձին նվիրված «Էրեբունի- Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու և ներդրած ջանքերի համար Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն հայտնեց հ. 200 հիմնական դպրոցի տնօրեն Մ.Ե.Խալափյանին, փոխտնօրեններ Կ.Ն.Կարապետյանին և Ա.Յ.Կոստանդյանին՝ արժանացնելով շնորհակալագրերի: Միջոցառում՝ նվիրված Երևանի ծննդյան օրվանԷրեբունի-Երևան տոնակատարություն |
Categories |