«Նովրուզ»-ը յուրահատուկ կերպով նշվեց նաև մեր դպրոցում: Գեղեցիկ պատրաստված սեղանի շուրջ մեր աշակերտները շնորհավորեցին հարևան ժողովրդի Ամանորը:
0 Comments
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանն առընթեր Մշակույթի կենտրոնը «Գարուն» և «Նովրուզ» թեմաներով հայտարարել է նկարչական մրցույթ: Մրցույթ-ցուցահանդեսին կմասնակցեն մեր դպրոցի IV-IX դասարանների աշակերտները: Կապույտ մզկիթում կայանալիք ցուցահանդեսի ժամանակ հանձնաժողվը կընտրի լավագույն աշխատանքները:
Այսօր 6-րդ դասարանի աշակերտների միջև «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից (ուսուցիչներ՝ Արմինե Կարապետյան, Նելլի Պետրոսյան, Լուսինե Բաբայան) «Հայկի արժանի սերունդն ենք մենք» խորագրով կազմակերպված մրցույթ-վիկտորինան բովանդակալից և գեղեցիկ մի նոր էջ դարձավ մեր դպրոցի պատմության մեջ:
Այսօր Երևանի հ. 200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարաններում անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոոցառման 1-ին փուլը՝ Դավթաշեն վարչական շրջանի դպրոցների թիմերի միջև:
Հաղթող ճանաչվեց մեր դպրոցի հավաքականը (6-7-րդ դաս. աշ.-ներ), որի ղեկավարն էր ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ռ. Սարգսյանը: Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանում ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցեցին մեր դպրոցի «Կյանքը ջրից, կյանքը ջրում, կյանքը ջրով» խորագրով դաս-միջոցառման մասնակիցները:
Տեղում կազմակերպված վիկտորինայի հաղթողները մրցանակ ստացան ջուր: «Կյանքը ջրից, կյանքը ջրում, կյանքը ջրով» խորագիրն էր կրում ջրի համաշխարհային օրվան նվիրված դաս-միջոցառումը,որը կազմակերպել էին ուսուցիչներ Կ. Յազիչյանը և Գ. Գրիգորյանը(7-9-րդ դաս. աշ.-ներ): Մեկ անգամ ևս կարևորվեց ջրի կենսական նշանակությունը: Պատահական չէ, որ իրարից անկախ ձևավորված երեք համաշխարհային կրոոններում մաքրման, մկրտման արարողությունները կատարվում են ջրով:
Շնորհակալություն ասենք ջրին, և ջուրը մեզ շնորհակալ կլինի: Սուրբ Վարդանանց տոնի կապակցությամբ մեր դպրոցի շնորհալի նկարիչների <<Վարդանանք >>խորագրով թեմատիկ պաստառները (գեղանկար, բատիկա) իրավմամբ հայրենասիրության յուրահատուկ շնչով համակեցին ցուցահանդեսի մասնակիցներին: |
Categories |