Ցուցահանդեսի վերջում դպրոցի նախաձեռնող խումբը տնօրենի հետ միասին ամփոփեցին մրցույթի արդյունքները, ընտրվեց դպրոցը ներկայացնող լավագույն պաստառը, որը կտրամադրվի դպրոց-կենտրոնին /հ. 155 դպրոց/:
2013 թվականի նոյեմբերի 20-ին հ.200 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՙԾխելու դեմ լավագույն հակագովազդ՚ խորագրով պաստառների մրցույթ- ցուցահանդես, որի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վաղ տարիքից ծխախոտի օգտագործման կանխարգելմանը, ծխելու վնասակարության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Մրցույթին մասնակցել են 7-9-րդ դասարանների անհատ աշակերտներ և խմբեր, որոնք A3 ֆորմատի պաստառների միջոցով ներկայացրել են իրենց մտքերը: Պատրաստվել է ընդհանուր թվով 28 պաստառ, որոնցից դպրոցում լավագույն ճանաչվեցին 11-ը: Ցուցահանդեսի ընթացքում աշակերտները մեկնաբանեցին իրենց աշխատանքները: Ցուցահանդեսի վերջում դպրոցի նախաձեռնող խումբը տնօրենի հետ միասին ամփոփեցին մրցույթի արդյունքները, ընտրվեց դպրոցը ներկայացնող լավագույն պաստառը, որը կտրամադրվի դպրոց-կենտրոնին /հ. 155 դպրոց/:
0 Comments
|
Categories |